«Ի տարբերություն 2016-ի, Պուտինն այժմ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի». Ստեփան Գրիգորյան | HAVASTI.info

«Ի տարբերություն 2016-ի, Պուտինն այժմ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի». Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի եթերում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե սահմանային լարվածությունն արդյոք կարո՞ղ է վերաճել լայնածավալ պատերազմական գործողության, ասել է. «Լարվածությունն ուժեղանում է, մարտեր են ընթանում, և դա ճակատագրական դեր է խաղալու մեր ժողովրդի համար՝ դրական իմաստով: Ջախջախիչ պարտություն կկրի Ադրբեջանը. իրենք սխալներ արեցին, մեր բանակը պատժեց: Նրանք տեսնում են, որ Հայաստանում նոր իշխանություն ունենք՝ թարմ, դինամիկ մտքերով, և հաջողությունները մեզ հետ են»:

Գրիգորյանը համեմատականներ է տարել 2016-ի ապրիլյան դեպքերի և այժմ Տավուշում տիրող ռազմական իրավիճակի միջև. «Պետք է հետևես քո թշնամուն և կանխարգելիչ գործողություններ իրականացնես, և երկրորդ՝ պատժիչ գործողություններ իրականացնես, այսինքն՝ երբ սխալ ես թույլ տալիս, հակահարված ենք հասցնում, բայց կանգ չենք առնում: Եթե դա արվեր 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը առնվազն 20 տարի սուս-փուս նստած կմնար, կսահմանափակվեր միայն ագրեսիվ ելույթներ ունենալով: Ալիևը նեղանում է Ռուսաստանից, որ 2016թ.-ի նման չի կարողանում հրաման տալ, որ հայերն առաջ չգնան: Հայաստանում իշխանությունը հիմա ենթարկվում է միայն հայ ժողովրդին… Ի տարբերություն 2016-ի, Պուտինն այս անգամ չի կարող զանգել Փաշինյանին ու ասել՝ զորքերդ հետ քաշի»,- ասել է նա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *