Իսկ դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում հոգու հետ մարմնի մահվան 3-րդ, 9-րդ և 40-րդ օրը | HAVASTI.info

Իսկ դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում հոգու հետ մարմնի մահվան 3-րդ, 9-րդ և 40-րդ օրը

Քրիստոնեական հավատքը խորին հարգանքով է վերաբերվում մարդու մահվանը: Գոյություն ունեն որոշակի շրջաններ, որոնք հոգին անցնում է մինչև երկինք հասնելը:

Մահացածին հարազատները հիշում են 3-րդ, 9-րդ, 40-րդ օրը: Սակայն ոչ բոլորը գիտեն թե ինչ են նշանակում այդ օրերը հոգու համար:

Իմացեք, թե ինչ է տեղի ունենում 3-րդ, 9-րդ 40-րդ օրը հոգու հետ:

Առաջին երեք օրերը

Առաջին և երկրորդ օրը մարդու մարմնից դուրս եկած հոգին լիովին ազատ է: Այն թռչում է աշխարհի վրա, գտնվում է իր հարազատերի կողքին, հետևում է նրանց, գիտի թե ինչ է տեղի ունենում Երկրի վրա: Իսկ երրորդ օրը Աստված կանչում է հոգուն Դատաստանի համար:

Մինչև իններորդ օրը

Հաջորդ 4-ից մինչև 9 օրերը հոգին գտնվում է Դրախտում; Այստեղ նա մոռանում է ամեն ինչի մասին. ինչ եղել է նրա հետ Երկրի վրա, իր մտերիմների մասին: Ուսումնասիրում է նրանց կյանքը, ովքեր հայտնվել են այդտեղ Դատաստանից հետո:

Իսկ 9-րդ օրը հոգին ուղարկվում է Աստծո մոտ: Հատկապես 9-րդ օրը, նրանք, ովքեր ճանաչում էին այդ մարդուն հիշում են նրան և խնդրում են Աստծուն նրա հոգու փրկության համար: Այդ օրը չի կարելի տխուր կամ տոնական միջոցառում կազմակերպել:

40 օր

9-րդ օրվանից հետո հոգին հրեշտակների հետ ուղարկվում է Դժոխք, ծանոթանալու համար, թե ինչպիսին է այնտեղ կյանքը: Հոգին պետք է այդ ընթացքում մտածի և զղջա իր արարքների համար: 40-րդ օրը հոգին վերադառնում է Աստծու մոտ: Հենց այդ օրն էլ Աստված վերջնական որոշում է կայացնում, որտեղ պետք է գտնվի մահացածի հոգին մինչև Մեծ դատի օրը: Այդ իսկ պատճառով հարազատները կրկին աղթում են հանգուցյալի հոգու համար և խնդրում են նրան թողնել Դրախտում:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այդ 40 օրերը լավ խոսքով հիշել հանգուցյալին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *