««Իմ քայլը» ստանձնել է թուրքական իշխանությունների խոսնակի դերը». Գերասիմ Վարդանյան | HAVASTI.info

««Իմ քայլը» ստանձնել է թուրքական իշխանությունների խոսնակի դերը». Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ստանձնել է թուրքական իշխանությունների խոսնակի դերը։ Թուրքական իշխանություններին դիվանագետներ էլ ինչի՞ են պետք՝ միջազգային ասպարեզում ՀՀ-ի դեմ իրենց վարվող քաղաքականությունն արդարացնելու և հիմնավորելու համար, երբ մեր երկրում օրվա իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փայլուն կատարում են այդ ֆունկցիան։ Ո՞ւմ և ի՞նչ շահերի է ծառայում նշված տիկինը, որը կանխավ փորձում է բացառել և Թուրքիային հնարավորություն տալ իր հայտարարությամբ, որպիսզի Թուրքիան կարողանա ժխտել և հերքել ՀՀ-ի սահմանների անվտանգության դեմ իր հնարավոր քողարկված կամ բացահայտ ոտնձգությունները։ Այո՜, թշնամին հասկանալով, որ մեր պետության սահմաններն ամուր ու անխախտելի են, մեզ փորձում է ներսից պայթեցնել սրա նման անհայրենիք ու անսկզբունք պաշտոնյաների դեմքով։ ՀՀ քաղաքացին Ձեզ ընտրել է ոչ թե թուրքական կամ ադրբեջանական շահերի պաշտպանության, այլ՝ մեր պետության շահերը ներկայացնելու համար։ Եվ դուք վաղ թե ուշ պատասխան եք տալու սրա համար»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *