«Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ»․ Կ․ Հովհաննիսյան | HAVASTI.info

«Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ»․ Կ․ Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Նախիջևանը դարձրել է մի մեծ ռազմաբազա։ Այստեղ կառուցվել է 398 մահճակալով ռազմական հոսպիտալ, որի ֆինանսավորման մի մասը հենց Թուրքիան է իրականացրել։ Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ։ Ամեն գնով Ալիևը դեռ փորձում է պահպանել Նախիջևանի պատկանելիության հարցը, սակայն կարծում եմ, որ դա Ադրբեջանի ցանկացած իշխանության կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ Նախիջևանի ԻՀ և ՀՀ-ի սահմանների ճշգրտման խնդիր կա։
     Այստեղ Ադրբեջանին ձեռնտու է, որ նախիջևանյան հատվածում մշտապես լինի լարվածություն և կրակող, բայց ոչ լայնածավալ, քանի որ այդ դեպքում կրկին Թուրքիան կարող է դառնալ դերակատար և Նախիջևանն ընդմիշտ կորցնի Ադրբեջանը»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *