Եփովի կրեմ օսլայով, որը կստացվի բոլորի մոտ և միշտ | HAVASTI.info

Եփովի կրեմ օսլայով, որը կստացվի բոլորի մոտ և միշտ

Եփովի կրեմ օսլայով, որը կստացվի բոլորի մոտ և միշտ
Ողջույն, այսօր ուզում ենք պատմել, թե ինչպես կարելի է պատրաստել եփովի կրեմ օսլայով: Պետք է միանգամից նշենք, որ այս կրեմը ստացվում է բոլորի մոտ և միշտ: Իր կառուցվածքով այս կրեմը շատ թեթև է, համասեռ, եթերային: Հարմար է շերտավոր տորթերի և էկլերների լցոնման համար: Հուսով ենք, որ դուք էլ սիրահարվեք այս բաղադրատոմսին, ինչպես մենք:

Եփովի կրեմ օսլայով

Եփովի կրեմ օսլայով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • շաքար — 1 բաժակ
  • ձու — 1 հատ
  • օսլա — 3 ճաշի գդալ
  • կաթ — 2 բաժակ
  • վանիլին
  • 200 գր կարագ

Եփովի կրեմ օսլայով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ձուն հարել շաքարավազով և օսլայով մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել տաք կաթ, խառնել:
  2. Դնել այդ զանգվածը կրակի վրա, հասցնել եռման և անընդհատ խառնելով, բերել ցանկալի թանձրության: Կրեմ պատրաստելու ընթացքում կրակը պետք է լինի նվազագույնը:
  3. Թողեք, որ կրեմը սառչի սենյակային ջերմաստիճանում, ոչ մի դեպքում այն սառնարանում չդնեք:
  4. Հարել կարագը սենյակային ջերմաստիճանում:
  5. Երբ կրեմը սառչի, աստիճանաբար ավելացնել այն հարած կարագի մեջ, անընդմեջ խառնելով հարիչով ցածր արագության տակ:Կրեմը կատարյալ է Նապոլեոնի, Մեղրով տորթի, ցանկացած թխվածքաբլիթների համար և այլն: Փորձեք պատրաստել, միայն թե ոչ մի դեպքում այս կրեմի մեջ ալյուր չլցնեք:
Եփովի կրեմ օսլայով

Եփովի կրեմն օսլայով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Եփովի Կրեմ Առանց ձվի․ Ամենահեշտ Դասական ձևով

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *