Աջիկա առանց եփելու` 30 րոպեում | HAVASTI.info

Աջիկա առանց եփելու` 30 րոպեում

Աջիկա առանց եփելու. Շատ համեղ ու անփոխարինելի համեմունք: Բոլորն էլ գիտեն, որ աջիկան շատ համեղ մածուկանման համեմունք է:

Այս կծու նախուտեստը բարելավում է մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը և ուժեղացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ինչն այն դարձնում է անփոխարինելի ցուրտ ամիսներին: Բայց մենք խոսում ենք միայն իսկական աջիկայի մասին, որը պետք է պարունակի չիլի պղպեղ, սխտոր և աղ:https://youtu.be/YJcCgvjAHRA

Տնային տնտեսուհիներից շատերն աջիկա են եփում և փակում են բանկաների մեջ, բայց մենք ձեզ առաջարկում ենք առանց եփելու պատրաստել այս համեղ մածուկը: Ջերմային մշակման չենթարկվելու շնորհիվ բոլոր վիտամինները պահպանվում են մինչև գարուն:

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 4 կգ
  • Բուլղարական պղպեղ 1.5 կգ
  • Չիլի պղպեղ 3 հատ
  • Սխտոր 200 գ
  • Քացախ 200 մլ
  • Աղ 2 ճաշի գդալ
Աջիկա առանց եփելու
Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Լվանալ լոլիկը և բուլղարական պղպեղը: Այնուհետև հեռացնել պոչիկները:
  2. Չիլիի պղպեղի պոչիկները նույնպես կտրել և հեռացնել: Պատրաստի բանջարեղենն անցկացնել մսաղացով, ավելացրեք 9% քացախը և աղ:
  3. Խառնել և թողնել մեկ ժամ: Մեկ ժամ հետո կրկին լավ խառնել: Խառնուրդը մաքուր, չոր բանկաների մեջ լցնել և ամուր փակել կափարիչներով:
  4. Այս կծու աջիկան բանկաների մեջ տեղավորելուց հետա անպայման պահեք սառը տեղում, որ լավագույն կերպով պահպանվեն բոլոր վիտամիններն ու այն ունենա համի և բույրերի ամբողջականություն:
Աջիկա առանց եփելու

Աջիկան առանց եփելու պատրաստ է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *