Անմահական համեղ Հայկական Խաշլամա Շարովի․ Նոր աղցանի բաղադրատոմսն էլ հետը | HAVASTI.info

Անմահական համեղ Հայկական Խաշլամա Շարովի․ Նոր աղցանի բաղադրատոմսն էլ հետը

Այսօր մենք պատրաստում ենք Հայկական Խաշլամա Շարովի․ որի համից հոտից չեք կշտանա, խոստանում եմ, եթե իմ կերպ պատրաստեք։

Դուք էլ խոստացեք, որ կբաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեր կդնեք և կտարածեք տեսանյութը ինձ ոգևորելու համար։ Իսկ ես էլ ձեզ կուրախացնեմ մեր այսօրվա խաղարկությամբ։

Սկսենք պատրաստել։

Անմահական համեղ Հայկական Խաշլամա Շարովի․ Նոր աղցանի բաղադրատոմսն էլ հետը

Содержание

Հայկական Խաշլամա Շարովի

  • Տավարի յուղոտ ոսկրոտ փափուկ միս — 2 կգ․
  • Կարտոֆիլ — 2 կգ․
  • Քաղցր պղպեղ — 2 հատ
  • Լոլիկ — 2 հատ
  • Սոխ — 2 գլուխ
  • Սխտոր — 1 գլուխ
  • Կարագ — 50 գր․
  • Դափնու տերև — 2 հատ
  • Մեկ փունջ խառը կանաչի
  • Լեչո կամ ախորժակ — 2 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ

Հայկական Խաշլամա Շարովի

  • Տավարի միսը ընտրելիս հարկավոր է վերցնել ոսկորով, յուղոտ նաև մսոտ կտորներ, որոնք նախապես լավ լվացել ենք
  • Այժմ այն պետք է շատ քիչ ջրով դնենք խաշվելու
Անմահական համեղ Հայկական Խաշլամա Շարովի․ Նոր աղցանի բաղադրատոմսն էլ հետը

  • Շարենք կաթսայի մեջ, դափնու մի քանի տերև դնենք վրան
  • Մեկ բաժակ ջուր լցնենք սառը և դնենք թույլ կրակին խաշվելու
  • Այդ ընթացքում արագ կպատրաստենք աղցան և կկտարտենք մեր խաշլամա յի բաղադրիչները
  • Ինձ կրկին օգնության կգա Կանաչ Սնունդի Համոսն ու մութաբալը, որը իսկական հայտանագործություն էր ինձ համար, այն միշտ ինձ օգնության է հասնում
  • Այս առանց կոնսերվանտների համոսից և մութաբալից 2 արագ տարբեր համեղություններ կստանանք այժմ
  • Ընդամենը մութաբալը, որի հիմքը խորոված սմբուկն է կխառնենք կտահան ձիթապտուղների հետ կանաչ և սև
  • Վրան կավելացնենք ձիթապտղի ձեթ և վերջ
  • Նույն կերպ կպատրաստենք նաև աղցանի երկրորդ տարբերակը մեր համոսից, որը իքնին արդեն համեղ է, իսկ այս տարբերակով առավել լեցուն համ է ստանում
  • Անպայման այս տարբերակը փորձեք և գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ
  • Համեղ աղցանները պատրաստ են, այժմ արագ կտրատենք խաշլամա յի բաղադրիչները՝ խառը կանաչին, քաղցր պղպեղը, լոլիկը և սոխը
  • Ընդ որում յուրաքանչյուրից օգտագործելու ենք երկուական, ինչպես միսն ու կարտոֆիլն է՝ յուրաքանչյուրը 2 կիլոգրամ
  • 1 ժամ խաշվեց մեր միսը, արդեն կիսախաշված վիճակում կսկսենք հավաքել մեր շարովի խաշլամա ն, անունը ստացել է շերտ առ շերտ շարվելու համար
  • Ներքևի շերտը կշարենք ամբողջական կարտոֆիլներ, շերտատելու կարիք չկա, քանի որ երկար ենք եփելու
  • Շերտերի կենտրոնում մեկ գլուխ սխտոր եմ ես դնում սովորաբար, շատ ավելի համեղ է ստացվում
  • Մոտ 50 գրամ կարագ ամեն դեպքում կդնենք մեր խաշլամայի վրա, չնայած որ միսը բավականին արդեն յուղոտ էր
  • Վրան առանց հստակ հաջորդականություն պահպանելու շերտերով շարում ենք մեր նախապատրաստած բանջարեղենները
  • Անպայաման մեջտեղում աղ և սև պղպեղ ենք անում, հետո սկսում ենք շարել արդեն միսը, որին նույնպես հաջորդելու են բանջարեղենների շերտերը
  • Եթե կցանկանաք նաև ամառային բանջարեղենային խաշլամա կպատրաստենք մեր ալիքում, գրեք այդ մասին մեկնաբանություններում, ես ձեր ցանկությունը անպայման հաշվի կառնեմ
Անմահական համեղ Հայկական Խաշլամա Շարովի․ Նոր աղցանի բաղադրատոմսն էլ հետը

  • Միսը խաշելու վերջին մասում աղ եմ արել, ինչու նախապես պետք չի մսին աղ անել, դրանից այն պնդանում է, ցանկալի է աղը վերջնական խաշվելուց մի փոքր առաջ ավելացնել
  • Կրկին աղ և պղպեղ կանենք
  • Վերջում արգանակը մաղով անցկացնենք և ավելացնենք խաշլամային, այն պետք է շատ քիչ լինի, որում և թաքնված է մեր խաշլամա յի հատկապես համեղ ստացվելու գաղտնիքը
  • Կաթսայի 1/3 չափով մսաջուրը կլցնենք
  • Կփակենք կափարիչով և կդնենք արդեն մարմանդ կրակին մոտ 40-50 րոպե եփվելու
  • Այնպիսի բույր է ընկել խոհանոցում, կարծես գալիս է դարերից, երդիկներից հայի օջախներից բարձրացող ծխին խառնված
  • Վստահ եմ մեր հայկական խոհանոցի գոհարները այսպիսի հպարտությամբ կպատրաստենք մի քանի տասնյակ դարեր շարունակ
  • Վերադառնանք մեր կաթսայում արդեն պատրաստ մեր ուտեստին և արագ աղցաններին, որոնք բոլորն էլ արդեն պատրաստ սպասում են համտեսի
  • Իսկապես ճոխ ընթրիք ստացվեց։

Հայկական Խաշլամա Շարովի․ Համից հոտից չեք կշտանա

Դե ինչ, բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *