Ամուսինները դպրոցականների համար նախատեսված ավտոբուսը ամբողջությամբ վերափոխեցին և դարձրեցին շքեղ տուն անիվների վրա | HAVASTI.info

Ամուսինները դպրոցականների համար նախատեսված ավտոբուսը ամբողջությամբ վերափոխեցին և դարձրեցին շքեղ տուն անիվների վրա

Կան մարդիկ, ովքեր չեն կարող ամբողջ ժամանակ մեկ տեղում նստել և պատրաստ են իրենց կյանքը ծախսել ճանապարհորդությունների վրա: Բայց մինչ մեկը միայն երազում է այդ մասին, մյուսները անում են ամեն ինչ, որպեսզի իրականանան այդ երազանքները:

Այսօր մենք ցանկանում ենք Ձեզ ներկայացնել ամերիկացի այս զույգի՝ Ռոբիին և Պրիսկիլային, որոնք 1998 թվականի հին դպրոցական ավտոբուսից շարժական տուն սարքեցին:

Այժմ նրանք ունեն ճոխ տուն, որը կարող է նրանց տանել երկրի ցանկացած կետ:

Ամուսիններն աշխատում են հեռակա կարգով, հետևաբար, կարող են ճանապարհորդել և գումար վաստակել ՝ առանց որևէ խնդիրների: Ընտանիքը գնեց այս հին ավտոբուսը և սկսեց վերականգնել այն:

Սկզբի համար նրանք մանրակրկիտ լվացին այն և հեռացրին նստատեղերը: Հետագայում այստեղ հայտնվեց նոր հատակ և պատուհաններ:

Վերափոխվեց նաև ավտոբուսի արտաքին տեսքը. Այն սպիտակ գույն ներկեցին, որպեսզի արևի տակ չտաքանա: Տանն ավելի շատ լույս ապահովելու համար առաստաղին հայտնվեց ևս մեկ պատուհան:

Տան մեջ արդեն կա էլեկտրաէներգիա: Ավտոբուսը բարձր է, այնպես որ տան մեջ հանգիստ կարող են կանգնել՝ առանց որևէ խնդիրների:

Արդյունքում զույգը ստացավ այսպիսի հարմարավետ տուն՝ անիվների վրա, որը ստեղծելու համար պահանջվեց շուրջ մեկուկես տարի:

Ննջասենյակ, լվացքի մեքենա, պահեստային տարածք, լոգարան, խոհանոց և միջանցք, որը նույնիսկ վառարան ունի:

Երբ տունը պատրաստ էր, ընտանիքը վերջապես գնաց ճամփորդության:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *