Աղջիկը պառկած էր նստարանի վրա, իսկ մանկասայլակի մեջ փոքր երեխա էր արտասվում․․․ վախեցած վազեցի այդ կողմ․․․ | HAVASTI.info

Աղջիկը պառկած էր նստարանի վրա, իսկ մանկասայլակի մեջ փոքր երեխա էր արտասվում․․․ վախեցած վազեցի այդ կողմ․․․

Ես 27 տարեկան եմ, ծնողներիս մшհվшնից հետո միայնակ ապրում եմ մեր սեփական տանը։  Արդեն 10 տարի ամեն երեկո պարտադիր դուրս եմ գալիս վազելու՝ շանս հետ միասին։ Կենդանին շատ հանգիստ է, առանց պատճառի երբեք չի հաչում։

Այդ օրը սովորականի պես դուրս եկանք միասին ու գնացինք այգու կողմ։ Ու հեռվից տարօրինակ ձայն լսեցի։ Սկզբում թվաց, թե կատվի մլավոց է, բայց վստահ չէի։ Նորից լսեցի նույն ձայնը, միացրեցի հեռախոսիս լույսը ու քայլեցի այդ կողմ։

Մի քիչ վախենում էի, բայց երբ հստակ լսեցի երեխայի լացը, հասկացա, որ չի կարելի ժամանակ կորցնել։ Շունս ինձանից առաջ վազեց ու սկսեց ուժեղ հաչալ։

Գնացի ու տեսա․ նստարանին պառկած էր երիտասարդ աղջիկ, իսկ մանկասայլակի մեջ պառկած փոքր երեխան այնքան էր լացել, որ ձայնը կտրվում էր։ Վախով մտածեցի, որ աղջիկը չի շնչում։ Սկզբում ուզում էի ոստիկանություն զանգել․․․ մոտեցա, իսկ նա քնած է։ Մի քանի րոպե փորձում էի արթնացնել, մի կերպ բացեց աչքերը ու միանգամից գրկեց երեխային, սկսեց արտասվել։

Աղջիկը հանգստացրեց փոքրիկին ու սկսեց պատմել։ Անունը Վիկա է, 19 տարեկան։ Վարձով ապրում է հանրակացարանի նկուղային հարկում։ Երեխայի հոր հետ ծանոթացել է համացանցով ու գյուղից եկել է Երևան։ Ծնողները հարբեցող են ու տնից փախնելու միակ ելքը դա է եղել։

Девушка лежала на лавочке, а в коляске плакал малыш | В Тренде

Ամենասկզբից սկսել է աշխատել խանութում, ընկերոջ հետ միասին 1 սենյակ են վարձել ու ապրել։ Բայց երբ վերջինս իմացել է, որ Վիկան հղի է, առանց ոչ մի բան ասելու հավաքել է իրերն ու հեռացել։ Աղջիկը ստիպված է եղել ամբողջ աշխատավարձը տալ տան տիրոջը, այդպես մի կերպ ապրել է մինչ երեխայի ծնվելը։

Երեխայի համար ստացած նպաստով գնել է առաջին անհրաժեշտության իրերը։ Այդպես էլ ապրում է փոքրիկի հետ՝ հացով ու ջրով սնվելով։ Երբեմն հարևաններն են օգնում։

Իսկ այդ օրն էլ մեկից լսել էր, որ գարեջուրը խմելուց հետո ավելի լավ կկարողանա կերակրել փոքրիկին։ 2 շիշ գնել ու խմել է, դա էր պատճառը, որ չէր կարողանում արթնանալ։

Վիկայի բախտը բերել է, որ ես եմ նրանց գտել, ուրիշ մեկը կարող էր վերցնել երեխային ու գնալ։

Մի խոսքով, տարա իմ տուն, ճանապարհին դեղատնից արհեստական կաթնախառնուրդ ու մանկական շիշ գնեցի։ Տանը ինչ ունեի, հյուրասիրեցի Վիկային։ Նա հասարակ ապուրն այնպես էր ուտում, կարծես ափսեի մեջ ամենաթանկարժեք դելիկատեսն էր։

Ամբողջ գիշեր ցավով մտածում էի խեղճ աղջկա ու նրա անմեղ փոքրիկի դառը ճակատագրի մասին, իսկ առավոտյան առաջարկեցի տեղափոխվել իմ տուն։ Մենք միասին գնացինք նրանց իրերը հավաքելու։

Երբ մտա ներս, քիչ էր մնում ուշագնաց լինեի․․․ 4քմ մակերեսով մութ տարածք էր, ճաղավանդակով փոքր պատուհանիկ, ամբողջ սենյակում կար մի աթոռ ու հնամաշ բազմոց։ Մի տոպրակով էլ դրված էր նրանց հագուստը։

Почему сон в движении в коляске, транспорте вреден для ребенка

Հիմա միասին ենք ապրում․ ես, Վիկան, փոքրիկն ու իմ շունը։ Մաքսը հրաշք երեխա է, իսկ Վիկան անթերի տան տնտեսուհի։ Որոշել ենք, երբ երեխան գնա մանկապարտեզ, Վիկան պիտի ինչ-որ կուրսերի գնա, կարուձև անել կամ տորթ թխել սովորի։ Իսկ մինչ այդ ես կաշխատեմ։

Անկեղծ, ես շատ ուրախ եմ, վերաջպես քույր ունեցա, ինչպես և երազել եմ ամբողջ կյանքում։

Ծանոթներս՝ իմանալով որոշմանս մասին, քննադատեցին ինձ, բայց ես այլ կերպ չէի կարող․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *