««Sky Striker» ԱԹՍ-ն շատ լուրջ ձեռքբերում է. դրանով և՛ հետագայում, և՛ հիմա կարող ենք խնդիրներ լուծել»․ ռազմագետ

«Sky Striker» անօդաչու թռչող սարքը շատ լուրջ ձեռքբերում է. դրանով և՛ հետագայում և՛ հիմա կարող ենք խնդիրներ լուծել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը։

Մանգասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ «Sky Striker» անօդաչու թռչող սարքը ՀՀ-ին շատ կարևոր հնարավորություններ է տալիս։

«Առաջին հերթին այն, որ մեր համապատասխան ստորաբաժանումները կարողացել են այդ ԱԹՍ-ն անվնաս իջեցնել, դրանով բավական լուրջ խնդիր են լուծել։ Ենթադրում եմ, որ մեր ինժեներները կարողանալու են վերծանել այդ ԱԹՍ-ի բոլոր տակտիկատեխնիկական իր մեջ պահվող չիպային համակարգերը, ինչը հետագայում, իմ կարծիքով, էլ ավելի արդյունավետ կդարձնի առնվազն նման կարգի ԱԹՍ-երի դեմ պայքարը»,- ասաց փորձագետը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*