5 նշան, որ նա քեզ այլևս չի սիրում | HAVASTI.info

5 նշան, որ նա քեզ այլևս չի սիրում

Բաժանումից հետո բոլորն էլ մտածում են, թե որտեղ են սխալվել և ինչու են նման իրավիճակում հայտնվել։

Հիմնականում կանայք սկսում են իրենք իրենց մեղադրել ու արդյունքում դեպրեսիայի մեջ են հայտնվում։

EnterTrain-ը գրում է, որ սերը միանգամից չի մեռնում։

Սա աստիճանաբար կատարվող երևույթ է, որն առաջանում է ժամանակի ընթացքում` անտարբերության ու վեճերի պատճառով։

Ահա, թե ինչպես կարելի է հասկանալ, որ տղամարդը ձեզ այլևս չի սիրում։

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՎՐԱ

Ձեզ համար ավելի հեշտ է տաքսի կանչել օդանավակայանից տուն գնալու համար, քան նրան խնդրել դիմավորե՞լ Ձեզ։ Դուք գիտեք, որ եթե առաջարկեք նրան Ձեր իրերը վերցնել քիմմաքրումից, որը նրա ճանապարհին է, դա կնյարդայնացնի՞ նրան։ Դուք չեք ուզում վիճել եւ նախընտրում եք ինքնե՞րդ լուծել կենցաղային խնդիրները, քան նրան խնդրել։ Հենց սա էլ մոտավորապես նկատի ուներ Ախմատովան, երբ գրում էր. «Որքան խնդրանք ունի սիրելին միշտ։ Ում չես սիրում, նա խնդրանքներ չի ունենում»։ Ե՞րբ էր նա հաճույքով կատարում Ձեր ցանկությունները։ Ճիշտ է, երբ սիրում էր Ձեզ։

ՆԱ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՁԵԶ ՀԵՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Նա սկսել է խուսափել Ձեզնից։ Սկզբում Դուք կարծում էիք, թե դա Ձեզ միայն թվում է։ Բայց ոչ, նա սկսել է երկար մնալ աշխատավայրում, ընկերներին սկսել է ավելի հաճախ հանդիպել, տանը խնդրում է իրեն չանհանգստացնել, քանի որ ծանր օր է ունեցել։ Թվում է, թե սարսափելի բան չկա, բոլորի հետ էլ լինում է։ Բայց ձեռքը սրտին դնելով՝ մենք հասկանում ենք, որ այդպես լինում է բոլոր նրանց հետ, ովքեր… չեն սիրում իրենց զուգընկերոջը։

Ձեզ երկրպագելու ժամանակ տղամարդը անհամբեր պատանու էր նման։ Նա ձգտում է Ձեզ կողքին լինել, հաճելի անակնկալներ անել, հաճոյախոսություններ անել։ Ժամանակի հետ կիրքն անհետանում է, բայց հարաբերություններում, որտեղ զգացմունք կա, չեն լինում պահեր, երբ տղամարդն ամեն առիթով փախչում է տնից եւ նորանոր պատճառաբանություններ գտնում։ Նա նոր զբաղմունք է գտել եւ նոր հետաքրքրություններ, նոր ծանոթներ, նա սկսում է հաճախ խուսափել բացատրություններ տալուց եւ Ձեր հարցերը «գլուխ արդուկել» է համարում։ Մի խոսքով, Դուք հասկանում եք, որ իզուր հույսեր եք փայփայում, որ նա ուղղակի հանգստի կարիք ունի։ Ոչ, ցավոք, պատասխանը շատ պարզ է. նա Ձեզ այլեւս չի սիրում։

ԴՈՒՔ ՀԱՄԱՏԵՂ ՊԼԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՔ

Սիրող զույգին բնորոշ է համատեղ պլաններ կազմելու ցանկությունը։ Առողջ հարաբերություններում մարդիկ միշտ ընդհանուր պլաններ եւ դրանց շուրջ քննարկումներ են ունենում։ Պլանները Ձեզ հետ չկիսելու ցանկությունը, Ձեր գործերի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը գլխավոր նշաններից է, որ տղամարդը Ձեր նկատմամբ սառել է։ Հենց որ ապագայի մասին խոսելիս նրա բառապաշարից անհետանում է «մեր» բառը, արժի մտածել, որ մի բան սխալ է։

ՆԱ ՍԵՔՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ

Դուք լրջորեն կարծում եք, որ տղամարդը, որը խուսափում է Ձեզ հետ ֆիզիկական շփումից, սիրո՞ւմ է Ձեզ։ Եթե, իհարկե, տղամարդն առողջ է։ Ստիպված ենք Ձեզ հիասթափեցնել։ Սեքսից հրաժարվելը գրեթե միշտ նշանակում է միայն այն, ինչ ակնհայտ է։ Եթե սեռական կյանքը երկար ժամանակ բացակայում է, ապա բոլոր հիմքերը կան կարծելու, որ տղամարդն ուրիշ հարաբերություններ ունի։ Հազվադեպ դեպքերում նա պարզապես կարող է հոգնած լինել կամ սթրեսի պատճառով ուժերի անկում է գրանցվել, բաց դա չի կարող շատ երկար տեւել։

ՆԱ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՁԵԶ

Միայն կնոջը չսիրող տղամարդն է իրեն թույլ տալիս անհարգալից վերաբերմունք դրսեւորել նրա նկատմամբ։ Եթե նա սկսել է ծաղրել Ձեր թերությունները, քննադատել թուլությունները, արժեզրկել Ձեր ձեռքբերումները, ապա, ցավոք, պիտի հասկանաք, որ դա շատ տագնապալի նշան է։ Մի սնեք Ձեզ դատարկ խոսքերով, թե նա պարզապես հոգնած է եւ ժամանակ առ ժամանակ ամեն ստից բանից բորբոքվում է։ Ակնհայտ է, որ Դուք այլեւս նրա համար թանկ չեք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *