39-ամյա ռուանդացի ներգաղթյալը խոստովանել է, որ ինքն է հրկիզել Նանտի Սբ. Պողոս-Պետրոսի տաճարը | HAVASTI.info

39-ամյա ռուանդացի ներգաղթյալը խոստովանել է, որ ինքն է հրկիզել Նանտի Սբ. Պողոս-Պետրոսի տաճարը

Ռուանդացի ներգաղթյալը խոստովանել է, որ ինքն է հրկիզել Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս և Պողոս տաճարը. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Այս մասին РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Ռուանդայից 39-ամյա փախստականը Ֆրանսիա է եկել մի քանի տարի առաջ և ծառայել է պատրիարքարանում: Ինչպես Նանտի դատախազն է պարզել՝ հարձակվողը կրակ է բացել խոշոր և փոքր համակարգերի, ինչպես նաև էլեկտրական վահանակի վրա: Մեղադրյալի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը զղջացել է իր արարքի համար և «ցնցված է տեղի ունեցածի համար»:

Վերջինին սպառնում է մինչև տաս տարվա ազատազրկում և 150 000 եվրո տուգանք (ավելի քան 12 միլիոն ռուբլի):

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին ֆրանսիական Նանտ քաղաքում այրվել է 15-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, որը համարվում է Ֆրանսիայի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *