3 պարզ բաղադրիչով էլիքսիր, որը հրաշքներ է գործում. գաղտնի բաղադրատոմս գերմանացի հեքիմներից | HAVASTI.info

3 պարզ բաղադրիչով էլիքսիր, որը հրաշքներ է գործում. գաղտնի բաղադրատոմս գերմանացի հեքիմներից

EnterTrain-ը ներկայացնում է հին բաղադրատոմս, որի 4 ճ. գ. կօգնի վերացնել ճնշման տատանումները:

Էլիքսիրը բաղկացած է 3 հզոր բաղադրիչից՝ կիտրոնից, սխտորից և կոճապղպեղից:

Դրանցից յուրաքանչյուրն ադեն ինքնին շատ օգտակար է, բայց երբ դրանք համատեղվում են, կարող են հրաշք գործել:

Սխտորը լավ հայտնի է իր հակաբակտերիալ, հականեխիչ և հակավիրուսային հատկություններով:

Սխտորի բաղադրության մեջ շատ միկրոտարրեր կան՝ նատրիում, կալիում, կալցիում, ցինկ, ֆոսֆոր, պղինձ, որոնք դրականորեն են ազդում անոթների վրա:

Սխտորը հարուստ է նաև վիտամին C-ով, B6-ով, մանգանով, բջջանյութով:

Կոճապղպեղի արմատը լավ հայտնի է որպես հակաօքսիդանտների հրշալի բնական միջոց:

Այն նաև շատ օգտակար է մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Կոճապղպեղը համարում են հակաթույնի հատկություններ ունեցող հրաշալի բույս:

Այն նաև արդյունավետ է հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:

Իսկ կիտրոնը վիտամին С-ի պահուստ է:

Այն կարգավորում է թթվայնության մակարդակն օրգանիզմում:

Նաև ցիտրուսային մրգերը լավ են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա՝ լավացնելով իմունային ռեակցիաները և նյութափոխանակային գործընթացները:

Սխտորի, կիտրոնի և կոճապղպեղի հիմքով խառնուրդը հրաշալի և արդյունավետ միջոց կլինի զարկերակների խցանման և ճնշման տատանումների դեմ պայքարում:

Բաղադրիչները՝

  • 4 կիտրոն կեղևով
  • 4 գլուխ սխտոր
  • 2 ճ. գ. քերած կոճապղպեղ
  • 2 բաժակ ջուր

Պատրաստումը՝

1. Լավ լվա կիտրոնները և կոճապղպեղը:

2. Կիտրոնները կեղևով կտրտիր և թող մի քիչ թրմվի:

3. Հետո մաքրիր սխտորն ու կոճապղպեղը:

4. Կոճապղպեղը, սխտորը և կիտրոնի կտորները խառնիր բլենդերով մինչև համասեռ զանգված ստացվի:

5. Խառնուրդը լցրու կաթսայի մեջ, վրան ջուր լցրու և հասցրու եռման ջերմաստիճանի՝ անընդհատ խառնելով:

6. Սառեցու և քամիր հեղուկը:

7. Էլիքսիրը լցրու ապակե տարայի մեջ և պահիր սառնարանում:

Խմիր 1 բաժակ քաղցած վիճակում առավոտյան ուտելուց 2 ժամ առաջ:

Խմիր 3 շաբաթ:

Համի համար ըմպելիքին կարելի է մեղր ավելացնել:

Հետո մեկ շաբաթ ընդմիջում արա և վերսկսիր բուժումը նույնքան ժամանակով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *