12 տարվա լռություն. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը թալանել ու խաբել է գերմանացի ներդրողներին․․․Նոր մանրամասներ | HAVASTI.info

12 տարվա լռություն. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը թալանել ու խաբել է գերմանացի ներդրողներին․․․Նոր մանրամասներ

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ԱԺ-ի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանավորման խնդիրը, ԲՀԿ առաջնորդի գործունեությունից տուժած գերմանացի ներդրողները չեն դադարում իրենց պայքարը դատարանի Ավան ու Նոր Նորքի նստավայրում: «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավարությունը պահանջում է վերացնել ՀՀ-ի ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ն. Հարությունյանի «Նյութերով քր. գործի հարուցումը մերժելու մասին», ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

դատախազ Ա. Աֆանդյանի որոշումները: Մոտ 1 տարի առաջ իրավապահները մերժել են քր. գործ հարուցել ու բացահայտել, թե ինչպես գերմանացի ներդրողները դեռ 2008թվականին զրկվեցին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի իրենց 3.2% բաժնեմասից: «ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացուցիչ-փաստաբան Դավիթ Դանելյանը Factor.am-ի հետ զրույցի ժամանակ շեշտեց, որ լիարժեք քննություն չի կատարվել, նույնիսկ փորձաքննություն չի իրականացվել, բայց որոշվել է, որ հանց ագործության հատկանիշներ չկան: Տուժողները դիմել են դատական ատյաններին: 1-ին

նիստը նշանակվել է 2020թվականի փետրվարին, սակայն դատախազի բացակայության հետևանքով հետաձգվել է մարտին, հետո կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով: «Դատական նիստի օրվա վերաբերյալ ծանուցագիր դեռևս չեմ ստացել»,- ասաց Դ.Դանելյանը՝ նկատելով, որ յուրաքանչյուր դեպքում իր վստահորդները հույս ունեն, որ վերջին օրերի զարգացումները բեկում կմտցնեն նաև «ԻստԻնվեստորի» գործում ու ՀՀ-ն կխուսափի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դեմ կայացվելիք ևս մի որոշումից: Փաստաբանը

հիշեցրեց, որ «ԻստԻնվեստորըը» 2014 թ-ին դիմել է ՄԻԵԴ, որտեղից մոտ 1 տարի առաջ կապ են հաստատել իր հետ, ևս մեկ անգամ հստակեցրել դիմումատուների դիրքորոշումը, և գործին ընթացք է տրվել։ Տասներկու տարվա պայքար «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն, որ գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, 2006թվականին աճուրդով ձեռք է բերել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի 1520 հատ բաժնետոմս կամ կանոնադրական կապիտալի 3.2155 %, որից

2008թվականին զրկվել է: Ընդհանուր բաժնետոմսերի շուրջ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ Կոնցեռնին», մոտ 7%-ը՝ ուրիշ բաժնետերերին՝ ընդամենը թվով 124 բաժնետեր: 2008թվականին ընկերության տարեկան ընդհանուր ժողովը սեփական կապիտալը տարեսկզբին գնահատել էյոթ մլրդ 704 մլն 714 հազար ՀՀ դրամ: Բայց ամիսներ հետո, նույն 2008թվականի հոկտեմբերին սեփական կապիտալը նվազեցվել ու սահմանվել է միայն 812 մլն 652 հազար ՀՀ դրամ: Ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմնավորման: Դրանից հետո գործարանի հերթական ընդհանուր ժողովը որոշել է համախմբել

(կոնսոլիդացնել) ընկերության ութ հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից ամենքը 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թվականի դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազար դրամ, մինչդեռ «ԻստԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար դրամով: «Համախմբում» կոչված այդ հնարքի հետևանքով ընկերության մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել ու կոմբինատի հանդեպ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009թվականի փետրվարին դադարեցվել են՝ առանց

համարժեք փոխհատուցման: Այսինքն, «ԻստԻնվեստորի» ներդրող ու նախկին տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի համոզմամբ, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ խախտելով Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները: 2009թվականի դեկտեմբերին օտարերկրյա բաժնետերը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վիճարկելով իրեն բաժնետոմսերից զրկող որոշումը։ Նա ասել է, որ այդ բաժնետոմսերն իրենից խլել են

կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա ու իր վնասը կազմում է նվազագույնը երեք մլն եվրո։ Բայց շուրջ 5 տարի տևած դատական գործընթացի ընթացքում ներպետական որևէ ատյան այդպես էլ գնահատական չի տվել կատարվածին ու «ԻստԻնվեստորի» հայցը մերժվել է՝ ներդրողներին ստիպելով արդարադատություն փնտրել միջազգային ատյաններում: «ԻստԻնվեստոր ՍՊԸ-ի այսօրվա տնօրեն Անդրեաս Հինզմանը վստահ է, որ Հայաստանում դատական գործը պարտվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի ու կապերի պատճառով: 2018թվականի

իշխանափոխությունը արդարության հասնելու նոր հույսեր է արթնացրել «ԻստԻնվեստորի» սեփականատերերի մոտ, սակայն ոստիկանության և դատախազության անգործությունը նրանց նորից դրդել է դիմել դատարան: Փորձեցինք կապ հաստատել «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի հետ նույնպես, բայց մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մենք պատրաստ ենք հրապարակել հարցի շուրջ նաև «Արարատ» ԿԳՕԿ-ի դիրքորոշումը։ Ծառուկյանի խոսքը և գործը՝ մի դրվագով։ Այսօր Հայաստանում ընդդիմության

հիմնական առաջնորդ ներկայացող Գագիկ Ծառուկյանն իշխանություններին մեղադրում է տնտեսությունը «տրաք ացնելու» ու ներդրողներին վանելու մեջ՝ պնդելով, թե «3 ամիս հետո սով ա լինելու»: Ծառուկյանը հիմա էլ է հիշեցնում անցած տարեվերջին ԱՄԷ-ի թագաժառանգի, որ հետո պարզվեց՝ բոլորովին էլ թագաժառանգ չէր, ներդրումային մտադրությունների, իբր, տապալման շուրջ առաջացած սկա նդալը: Մինչդեռ իր իսկ շնորհիվ վերջին 10 տարիների ընթացքում եվրոպացի ներդրողների հետ կատարվածի ու Հայաստանի վարկաբեկման վերաբերյալ չի էլ հիշատակում: Շեյխերի հետ կապված սկա նդալից այնուհետև «ԻստԻնվեստորի» տնօրենները նամակ էին հրապարակել՝ տարակուսանք հայտնելով օտարերկրյա

ներդրողների մասին «հոգացող» ու «նրանց շահերը պաշտպանող» Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների ու պահանջների կապակցությամբ, ու ասելով, որ իրական պատկերը հակառակն է: «Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն և անձամբ պարոն Ծառուկյանը պետության առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսնակյունից արդար ու բարենպաստ միջավայրի ստեղծումը, «ԻստԻնվեստորի» հետ տեղի ունեցածն և նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին՝ նրանց զրկելով պետության դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից»,- իրենց նամակի մեջ նշել էին գերմանացի ներդրողները։ Գայանե Խաչատրյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *