«10 հազար դրամով մարդկանց հրապարակ բերողների հույսերը կփլուզվեն». Փաշինյան

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող հավաքներին. «Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ՝ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետև կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված: Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ, այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: Որովհետև, եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը և նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*