Արծրուն Հովհաննիսյանը անհետացած զինծառայողի դեպքի մասին

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Խնդրի կապակցությամբ կապ հաստատեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: ՊՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին իրավապահները զբաղվում են դեպքով և որևէ նորություն լինելու դեպքում հանրությունը կտեղեկացվի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*