Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ընթացել է՝ նմանվելով դասախոսության. նա վկայի կարգավիճակ ունի. Փաստինֆո

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ ` ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։  Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ընթացել է՝ նմանվելով դասախոսության։ Գագիկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ներկայացրել է, թե որոնք են ՍԴ լիազորությունները և ինչ է ենթադրում ՍԴ լիազորություններին տիրանալը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում հարցաքննվել են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Արա Բաբլոյանը հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով. Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին կասկածում է ՍԴ լիազորությունները տիրանալու մեջ։ 

Շուրջ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել։

Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա՝ այն բանից հետո, երբ ՍԴ-ն մերժեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումի քննությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որի կալանավորումը տարբեր իրավապաշտպաններ ու փաստաբաններ գնահատել են որպես ապօրինության դրսեւորում եւ քաղաքական որոշման արդյունք։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*