«Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում…» Վարչապետ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տվել

Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:

«Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձեւավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ: Այնուամենայնիվ, ես նկատի չունեմ, որ ժողովրդավարությունը որևէ ազդեցություն չի ունեցել մեր արտաքին քաղաքականության վրա. կասկած չկա, որ այն ամրապնդեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում և հարստացրեց մեր արտաքին քաղաքականությունը կարևոր արժեքներով, սկզբունքներով և շահերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունը կատարվել է հայ ժողովրդի կողմից՝ որպես կոռուպցիան, լիազորությունների չարաշահումը, տնտեսական և քաղաքական մենաշնորհները, ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու իր կամքի դրսևորում: Ուստի, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Հայաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ խորքային բարեփոխումների իրականացմանը` լուծելու այն խնդիրները, որոնք մեր ժողովրդին փողոց էին դուրս բերել և զանգվածային բողոքներ հարուցել Հայաստանում: Արդյունքում, այսօր Հայաստանը գտնվում է շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար, քանի որ մեր կառավարությունն զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ օրենքի գերակայության ամրապնդման, բիզնեսի և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առումով:

«Վստահ եմ, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ կընձեռի մեր գործընկերների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *