Հունվարի 1-ից կբարձրացվեն բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում. կառավարության նոր որոշումը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից կբարձրացվեն բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին։

Իսկ Մարուքյանի այն հարցին, թե ինչու է նախարարների աշխատավարձի բարձրացումը տեղի  ունեցել գաղտնի, Փաշինյանը բացատրեց նրանով, որ դա բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկության պաշտպանությանը։

Եվ, եթե այդ ցուցումն ուղղվել է գաղտնիության ռեժիմով, ապա դա բնավ չի նշանակում, թե այդ ամենն արվել է հասարակությունից գաղտնի։

Վարչապետը վերջում նաև հավելեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում, այդ թվում նաև պատգամավորների:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*