Փաշինյանը լրջորեն անհանգստացած է. նրան պարբերաբար զեկուցում են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։

Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է եւ փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի նախնական դիրքորշումից, թե «իզմ»-եր պետք չեն։

Մեր աղբյուրների պնդմամբ, այս հարցի վերաբերյալ մոտ վեց ամիս է՝ աշխատանքային խումբ է կցված, որն իր աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։

Թերթի տեղեկություններով, կուսակցության գաղափարական դոկտրինի առկայությունը իշխանություններին առաջին հերթին պետք է, որպեսզի եվրոպական ընտանիք ներգրավվելու գործընթաց սկսեն։

Մասնավորաբար, եվրոպացի պատգամավորները քանիցս ակնարկել են ԵԽԽՎ-ում իշխանական պատվիրակներին, որ Եվրոպայի հետ աշխատելիս կարեւոր է կուսակցական ներգրավվածությունը։

Փաշինյանը նպատակ ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքները խորացնել կուսակցական ձեւաչափով, որպեսզի հետագայում նաեւ Եվրոպայից աջակցություն ստանա։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գաղափարական պլատֆորմը նախատեսվում է ստեղծել ազգային լիբերալիզմի մոտիվներով, իսկ թե կոնկրետ ինչ գաղափարական հիմք կունենա ՔՊԿ-ն, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*