Դերասան Արտյոմ Կարապետյանը վերադարձել է Հայաստան

«Վերվարածները» և «Բանակում» նախագծերից հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով մոտ յոթ տարի բնակվում էր Ռուսաստանում, վերադարձել է հայրենիք։

Արտյոմը  Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց, որ վերադարձել է Հայաստան, սակայն հեռուստադիտողներն իրեն կրկին կտեսնե՞ն եթերում, թե՞ ոչ՝ առայժմ չբացահայտեց։

Ավելի վաղ Արտյոմը Հայաստանից մեկնելու, Ռուսաստանում աշխատելու և այս տարիների ընթացքում իրեն տարբեր մասնագիտությունների մեջ փորձելու մասին պատմել էր  Tert.am Life-ին՝ ասելով, որ երբեք չի խուսափել աշխատանքից. «Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։ Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *