ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հասկացավ, որ ինքը ընդամենը քաղաքացի չէ, այլ ՀՀ Հպարտ քաղաքացի և՝ տեր իր երկրի… Ամոթ ունեցեք և սատարեք մեր Վարչապետին

ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հասկացավ, որ ինքը ընդամենը քաղաքացի չէ, այլ ՀՀ Հպարտ քաղաքացի և՝ տեր իր երկրի… Ամոթ ունեցեք և սատարեք մեր Վարչապետին

ԱԺ-Ն ՆԵՑՈՒ՞Կ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Մասամբ է նեցուկ…
Ես ասում եմ մասամբ և, կարծում եմ, ինձ հետ շատերն են համակարծիքի, շատերը նրանցից, ովքեր ջատագովն են Հայաստանում թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի, ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, ովքեր համախոհ են նրա հետ, ովքեր մեծ հույսեր են կապում արդեն նաև տնտեսական հեղափոխության հաղթանակի հետ: Եվ վերջապես, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը օրենքի և իրավունքի երկիր դառնա:
Ինչու՞ եմ ասում մասամբ, որովհետև նախ խորին հարգանքս եմ պահում ԱԺ-ում իրենց իրոք ակտիվ դրսևորողների հանդեպ, որոնցից մի մասն ամառվա արձակուրդներին մնացին ու շարունակեցին աշխատել: Իսկ պասիվներին ահա ասելիք ունեմ:

Տո, տնաշեններ, ձեզ ժողովուրդը երաշխավորել է, որ դուք ԳՈՐԾ անեք, ակտիվ լինեք, թե չէ ձեր պասիվությամբ այնպիսի տպավորություն եք թողնում, կարծես իրեն ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի շատ է պետական մտածողության տեր, քան դուք: Էդմոն Մարուքյանն իմ աչքի լույսը չէ, բայց նրա այս մի դիտարկմանն ես համաձայն եմ. «…Ժողովրդի ասած ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը-ի վրա է»։
Շա՞տ էիք հոգնել, որ ամռանն այդպես շտապ-շտապ արձակուրդ մեկնեցիք. ի՞նչ մի ձանրաբեռնվածություն ունեիք, մանավանդ այդ ամիսներին ԱԺ օրակարգն այնքան էլ հագեցած չէր: Իսկ Նիկոլ Փաշինյանը չունե՞ր հանգստի կարիք, որ դուք վայելեցիք այն, իսկ Վարչապետը մի կերպ մի 10 օր ուզեց հանգստանալ, այն էլ, Աստված գիտի, թե դա ինչ հանգիստ էր:
Վարչապետին պաշտպանելու կերպը նրան ռևերանսներ անելն ու նրա մասին գովեստով խոսելը չէ, ընկեր ԱԺ-ական որոշ պատգամավորներ, այլ գործով, ակտիվ գործունեությամբ նրան աջակցելը: Տեսա՞ք, թե քաղաքական աղբանոց նետված այդ հանրապետական կոչված կուսակցության որոշ թափթփուկներ, էշարմազովի գլխավորությամբ, ինչպես են պաշտպանում իրենց կուսակցության վերջին մոհիկանին (մոհիկան-ը վարչապետի մամուլի քարտուղարի բնորոշումն է): Միտինգ արեցին, աղմուկ հանեցին: Այդ ախմախները չհասկացան անգամ, որ դրանով ապացուցեցին, որ հրո թովմասյանն իրենցն է, և իրենք են նրան ստիպում, որ կառչած մնա այն աթոռին, որին, գագիկ հարությունյանի քավորությամբ, բացահայտ կեղծիքով տարավ-նստեցրեց սև կարդինալ սեռժը:
Իսկ ՍԴ ձեր ուղարկած գրությունն ի՞նչ էր… Դուք ուշադրություն անգամ չէիք դարձրել այն հանգամանքի վրա, որ հրայր թովմասյանը կեղծել է իր կենսագրության այն տարեթվերը, որոնք ապացուցողական են, թե ինչպես է Սահմանադրություն խախտել ու ՍԴ նախագահ դարձել այդ ճիվաղը, որ հիմա հաընդհանուրի ատելության առարկան է: (այստեղ առարկա ասելը ճիշտ բնորոշում է): Ձեր այդ գրությունը ՍԴ ուղարկելուց առաջ մի պահ նեղություն քաշեիք ու նայեիք ՍԴ կայքը (Վլադիմիր Վարդանյանը, ով ՍԴ-ում ժամանակին աշխատել է, գոնե պիտի այդ մի բանն աներ), որտեղ հրայր թովմասյանը կեղծել է իր կենսագրությունը: Ասում եք նոր քայլեր ունեք անելու, ուրեմն, ԱԺ-ում «Իմ քայլը»-ական ընկերներ, հիշեցեմ ձեզ, թեպետ մեկ անգամ արդեն գրել եմ այդ մասին: Այդ աճպարար հրայր թովմասյանի կենսագրությունից (ուշադրություն) պակասում է այն ժամանակահատվածը, երբ ինքը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, ընտրվեց (նշանակվեց) սահմանադրական դատարանի անդամ, ապա ընտրվեց (նշանակվեց) ՍԴ նախագահ: Այո, ՍԴ կայքում, ՍԴ նախագահի կենսագրության մեջ, բացակայում է շատ էական երկու փաստ: Չե՞ք ուզում հրոյին հարցնել, թե 2018 թվականի փետրվարի 16-ից հետո ու՞ր է քո կենսագրության մնացած ժամանակահատվածի վկայությունը: Չկան այդ կարևոր տեղեկությունները, և հենց այս կեղծիքների բացահայտումով կարելի է այդ ինքնահռչակ ինքնահավանին պատին սեղմել:

Կարմրեցի՞ք գոնե, երբ ՍԴ աներես անդամները, վախենալով կորցնել իրենց աթոռը, մերժեցին ձեզ:
Ժամանակը չէ՞, որ ձեր պահվածքով, ձեր ակտիվ գործունեությամբ, Նոր Հայաստանում ձեր նոր պաշտոններում ձեզ նորովի դրսևորեք: Դուք հիմա շատ պիտի տարբերվեք նախորդ պառլամենտականներից, որոնք մեկ կենտրոնից ուղղորդվելով՝ ընդամենը կնոպկա սեղմողներ էին: Նախորդների համար այն պառլամենտ կոչվածն իրենց դուքանն էր, ում կուզենային նախագահ կամ փոխնախագահ կնշանակեին՝ դարձյալ մեկ կենտրոնից կառավարվելով: Այն թաքնված խարդավանքների վարպետ սեռժի համար կարծես Հայաստանի ԱԺ-ն իր ավտոպարկն էր՝ այս մի վարորդին հանեց, նոր վարորդ նշանակեց: Այդպես չեղա՞վ, երբ գալուստ գրիգորիչ մի նախկին ուսուցիչ ԱԺ նախագահ կարգվեց, կամ էշարմազանովը՝ ԱԺ փոխխոսնակ: Այս էր այն ԱԺ-ն, դաս չի՞ եղել ձեզ, որ հիմա գոնե մի քիչ տարբերվեք նրանցից:

Ժամանակին դուք էլ էիք, չէ՞, քննադատում նրանց: Դուք նրանց քննադատեցիք, երբ իրենք բարձրացրին իրենց ամսական աշխատավարձը՝ 400 հազարից հասցնելով 600 հազար դրամի: Հիմա դուք վայելում եք այդ 600 հազարը և մտքներովդ չի էլ անցնի, որ գոնե դրան համարժեք ակտիվություն ցուցաբերեք:
Ես լիովին կիսում եմ նաև Արտակ Գալստյանի մտահոգությունը: Արտակը մտահոգվում է հենց Փաշինյանի ու այս կառավարության ճակատագրով. «…ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հասկացավ և ընկալեց, որ ինքը ընդամենը քաղաքացի չէ, այլ ՀՀ Հպարտ քաղաքացի և՝ տեր իր երկրի»:

Վերջաբան որպես, ձեզ հիշեցնեմ, որ ժողովրդի մոտ արդեն այն կարծիքը կա, որ չհաշված մի քանի նվիրյալների, մեր Նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանը միայնակ է աշխատում: Ամոթ ունեցեք և սատարեք մեր Վարապետին, թե չէ ձեր պասիվությամբ ժողովրդի աչքից որ ընկաք, վայ ձեզ…
Ձեր ակտիվությանը հույսով սպասող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*