«Արդյունքում գյուղացիները 30.000 դրամի փոխարեն կստանան 500-600 հազար դրամ». վարչապետ Փաշինյան | HAVASTI.info

«Արդյունքում գյուղացիները 30.000 դրամի փոխարեն կստանան 500-600 հազար դրամ». վարչապետ Փաշինյան

Կառավարության նիստում այսօր ընդունվեց գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որը լինելու է «կիսովի»․ ապահովագրական վճարների կեսը տալու են գյուղացիները, կեսը՝ պետությունը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ եթե մեկ հեկտարի դեպքում կարկուտից հետո ապահովագրական հատուցումը լինելու է 500-600 հազար դրամ, ապա դրա համար ապահովագրական վճարը կազմելու է ընդամենը 50-60 հազար դրամ, որի կեսն էլ տալու է պետությունը։ Նրա խոսքը շարունակեց վարչապետը։

«Սրա փոխարեն ասում ենք՝ հարգելի գյուղացի, եկեք մենք իրար հետ… 

էդ 30 հազար դրամը մենք դնենք, 30 հազար դուք դրեք, ապահովագրեք ձեր հողը, երբ կարկուտը, Աստված չանի, գա, դուք ստանաք ոչ թե 30 հազար դրամ, այլ ստանաք 500-600 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *