1 ամիս բոլորն անխտիր դիմակ կրեն, սեպտեմբերից բոլորը գնալու են դասի. Արայիկ Հարությունյան | HAVASTI.info

1 ամիս բոլորն անխտիր դիմակ կրեն, սեպտեմբերից բոլորը գնալու են դասի. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի հետ համայնքում դիմակներ էր բաժանում:  Այդ ընթացքում նա նշեց, որ զարմացած է, քանի որ նկատել է, որ քաղաքացիները նույնիսկ Կենտրոնից հեռու տարածքներում մեծամասամաբ կարգապահ են և դիմակներ կրում են:

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե սեպտեմբերին երեխաները դպրոց գնալու են, թե ոչ, որին ի պատասխան Հարությունյանը նշեց․ «Եթե հիմա բոլորը դիմակներ կրեն, սեպտեմբերին կգնան դպրոց, եթե պահպանեն պարետի ցուցումները»:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց դրսում դիմակ կրելու՝ պարետի որոշման առթիվ՝ նշելով, որ օդում ավելի շատ բացիլ կա, իսկ դիմակի, արտաշնչած օդը վատ է առողջության համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *