Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել | HAVASTI.info

Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելուց հետո՝ հունիսի 19-ին, դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ իր՝ 18.06.2020թ. կայացրած համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Ստացված դիմումի քննարկման համար դատավոր Նիկողոսյանը հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ դատախազությունը ուսումնասիրում է դատավորի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիք պարունակող գրառումները:

Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո ազատ է արձակվել: Այս ընթացքում Քոչարյանի խափանման միջոցը քննող մի քանի դատավորների թիկնապահ է տրամադրվել. այժմ ոստիկանությունն ապահովում է նաեւ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *