Քիմ Քարդաշյանը ԱՄՆ առաջի՞ն տիկին, ցնցող է չէ՞ | HAVASTI.info

Քիմ Քարդաշյանը ԱՄՆ առաջի՞ն տիկին, ցնցող է չէ՞

Աշխարհաճանաչ հայուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին հնարավոր է ապագայում տեսնենք ԱՄՆ առաջին տիկնոջ դերում։ Իսկապես, որ ցնցող լուր է, այնպես չէ՞։ Նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, որոշել է իր թեկնածությունը  առաջադրել  ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններում։ Իր մտադրության մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում և այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվել է համացնացում։

Նա գրառման մեջ ասվում է․ «Ժամանակն է ի կատար ածել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի և մեր տեսլականի միավորման, մեր ապագայի կառուցման վերաբերյալ։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»։

Նրա այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, ոմանք դա համարել են կատակ և կարծում են, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, բայց նրան աջակցողների թիվը գնալով աճում է, հազարավոր օգտատերեր մեծ ոգևորությամբ են ընդունել այդ լուրը և ողջունում են նրա նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահ դառնալու ցանկության մասին հայտնել էր դեռևս 2 տարի առաջ իր հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ կմասնակցի 2024 թվականի ընտրություններին հանուն երկրի ազատության համար պայքարի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *