Քանդակ, որ փոխում է իր տեսքը՝ կախված տարվա եղանակից

Քորնուլը հարավ-արևմտյան Անգլիայում գտնվող հրաշալի մի վայր է, որը հագեցած է Արթուր թագավորի մասին լեգենդներով և հեքիաթներով։ Այնտեղ են գտնվում Հելիգանի կորած պարտեզները։ Այն Եվրոպայի ամենամեծ բուսաբանական այգին է, որը զբաղեցնում է 80 հեկտար տարածք, և հրաշալի վայր է զբոսաշրջիկների, բնությունը սիրողների և ռոմանտիկ մարդկանց համար։

     Հելիգանը իր մեջ շատ գաղտնիքներ է թաքցնում, որոնցից մեկն, այսպես կոչված, «Հողե օրիորդ»-ի քանդակն է, որը ստեղծվել է տեղացի արվեստագետներ Փիթ և Սյու Հիլլերների կողմից։

Այն ստեղծվել է 1997թ-ին և դարձել «Կորած այգիներ»-ի անբաժան մասը։
     «Հողե օրիորդ»-ը կենդանի քանդակ է, ինչը նշանակում է որ նրա «հանդերձանքը և մազերը»՝ կախված տարվա եղանակից՝ խոտի, բաղեղի և մամուռի հետ աճում ու չորանում են՝ փոխելով իր տեսքը։

     Քանդակը պատրաստված է փայտե շրջանակից, որի վրա ավելացված է կավե շերտ։ Քանդակի դեմքը պատրաստվել է ցեմենտի, ավազի և կավի խառնուրդից։

     Ի սկզբանե քանդակը պատված է եղել յոգուրտով, որպեսզի այն նպաստի քարաքոսերի արագ աճին։

     «Օրիորդի» գլխի հատվածում աճում են անտառային կրոկոսմիաներ, իսկ հագուստի հատվածում՝ մագլցող բույսեր։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*