«Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնած 5 լիտր բենզինը հենց 5 լիտր է, պրեմիումը՝ պրեմիում․..». վաչապետ Փաշինյան | HAVASTI.info

«Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնած 5 լիտր բենզինը հենց 5 լիտր է, պրեմիումը՝ պրեմիում․..». վաչապետ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Ղազախստանի կառավարության հետ համաձայնագրի կնքմանը, որի հիման վրա այդ երկրից Հայաստան բերվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից։ Արդյունքում լինելու է ևս մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի էժան բենզին ներկրել։

Այս շեշտադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև բենզինի որակի վրա։

Նա նշեց, որ պետք է ապահովել, որ քաղաքացին վստահ լինի՝ եթե գնում է 5 լիտր, ապա իր մեքենան լիցքավորում են հենց 5 լիտրով, ու եթե գնում է պրեմիում տեսակի բենզին, ապա հենց այդպիսի բենզինով է լիցքավորվում մեքենան։

Փաշինյանը նաև դրական արտահայտվեց էլեկտրոնային տարբերակով ՀԴՄ-ների տրամադրումն ապահովելու մասին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *