Քադիրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր Թելեգրամ ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ հիշեցնելով, որ չեչեն ժողովուրդը ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը: Քադիրովը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չեչնիայի համար եղբայրական երկրներ են, իսկ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ցավոտ են ամբողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար: «Ես հորդորում եմ Հայաստանի, Ադրբեջանի և բոլոր դաշնակից պետությունների նախագահներին կոնֆլիկտը դադարեցնելու համար քայլեր ձեռնարկել: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերն իրար ձեռք մեկնեն ու հասնեն խաղաղության: Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, այս հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, ապա արդյունքը ողբերգական հետևանքներով լի կլինի ամբողջ Կովկասի համար»,- գրել է Քադիրովը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*