Փափուկ, բուրավետ և համեղ հաց. Այն առավել ախորժելի է, քանի որ ինքներդ կպատրաստեք

Այս բաղադրատոմսով հացը ստացվում է շատ փափուկ, բուրավետ և համեղ։ Այսպիսի հաց ուզում են ուտել բոլորը։ Այն կարելի է ուտել ցանկացած ճաշատեսակի հետ։

Պատրաստումից հետո դուք կստանաք 6 բաժին։ Պատրաստման ժամանակը 120 րոպե։

Содержание

Բաղադրիչներ՝

  • 600-650 գրամ ալյուր,
  • 300 մլ․ ջուր,
  • 25 գրամ հում խմորիչ,
  • 3 ճաշի գդալ շաքար,
  • 2 թեյի գդալ աղ,
  • 1 ձու,
  • 1 ճաշի գդալ թթվասեր,
  • 3-4 ճաշի գդալ բուսական յուղ։

Պատրաստումը

Տաք ջրի մեջ լցրեք խմորիչը, ավելացրեք թթվասեր, շաքար, աղ, ձու և բոլորը լավ խառնել։ Ալյուրը մաղել և ավելացնել հեղուկ բաղադրիչները, հունցել խմոր։ Երբ խմորը կսկսի հավաքվել և կուռի, ավելացրեք բուսական յուղ, մինչև լավ ներծծվի և դառնա միասեռ զանգված։
Խմորը ծածկել սրբիչով և թողնել թաց տեղում մեկ ժամ։ Կամ կարող եք ծածկել փայլաթիթեղով, դնել ջեռոցում, տաքացնելով 50 աստիճանի տակ՝ 1 ժամ։ Դրանից հետո, խմորը դնել յուղապատ կաղապարի մեջ, ծածկել և թողնել հասունանա ևս 30 րոպե։ Եփել 180 աստիճանի տակ 35-40 րոպե։

Հացը պատրաստ է։

Բարի ախորժակ։

Համեղ հացի պատրաստման հետաքրքիր տարբերակի հետ ծանոթացեք տեսանյութում.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*