«Փաստորեն, արտերկրյա աշխատանքով հարազատների համար ապրուստ հոգացողները կոչվում են «բոմժ»․․․». Շող Մովսիսյան | HAVASTI.info

«Փաստորեն, արտերկրյա աշխատանքով հարազատների համար ապրուստ հոգացողները կոչվում են «բոմժ»․․․». Շող Մովսիսյան

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Շող Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Այս գռեհիկ ու սանձարձակ հայտարարությունը պետք է դառնա լայնածավալ քննարկման և մաքսիմալ տարածման թեմա։

Փաստորեն, արտերկրյա աշխատանքի մեկնած մեր զինվորների ծնողները «բոմժ» են, ու տարիներ շարունակ այդ «բոմժերը» արտերկրում «լափ» վաստակելով իրենց զավակներին «լափով» են պահել մեծացրել, որպեսզի «լափ» կերած ու «լափով» մեծացած այդ զավակները դառնան զինվոր ու սեփական կյանքը վտանգելով գնան սահմանում այս տիկնոջ կյանքի և ապրելու անվտանգությունը ապահովեն։

Փաստորեն, արտերկրյա աշխատանքով Հայաստանում մնացած իրենց հարազատների համար ապրուստ հոգացողները կոչվում են «բոմժ», ու այդ «բոմժերը» տնից տեղից կտրվելով «լափ» են հայթայթել հայաստանում մնացած իրենց հարազատների համար։

Ճի՞շտ եմ հասկանում տիկնոջը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *