Տոնական սեղանին մատուցեք խոզապուխտ. Այն կարող եք ինքնուրույն պատրաստել այս բաղադրատոմսով

Մենք ներկայացնում ենք ջեռոցում եփվող համեղ խոզապուխտի (буженина) բաղադրատոմս: Այն շատ հեշտ է պատրաստվում: Արդյունքում միսը հյութալի եւ շատ նուրբ է ստացվում: Այս համեղ խոզապուխտը կզարդարի ցանկացած տոնական սեղան:

Ուտեստի համար կարող եք ցանկացած միս օգտագործել: Մենք խոզի միս վերցրինք, բայց դուք կարող եք պատրաստել նաև տավարի մսով:

Содержание

Պահանջվող մթերքներ

  • խոզի միս — 1 կգ
  • սխտոր — 10 պճեղ
  • գազար — 30 գր
  • մայոնեզ — 1 ճաշի գդալ
  • մանանեխ — 1 ճաշի գդալ
  • Ֆրանսիական մանանեխ — 1 ճաշի գդալ
  • աղ, աղացած պղպեղ, հատիկավոր պղպեղ
  • դափնու տերեւ

Պատրաստման եղանակը

  1. Միսը լվանում են եւ չորացնում սրբիչով: Վրան կտրվածքներ են անում (իրար մոտիկ եւ խորը):
  2. Այնուհետեւ միսը լավ թաթախում են աղի մեջ, այնպես, որ այն լցվի նաև անցքերը: Դրանից հետո պղպեղ են քսում:
  3. Մսի կտորը պատում են մանանեխով, իսկ հետո մայոնեզով:
  4. Սխտորը եւ գազարը մաքրել: Գազարները կտրատել: Մտցնել սխտորի պճեղներն ու գազարի կտորները մսի կտրվածքների մեջ: Վրայից քսել ֆրանիական մանանեխ եւ պղպեղի խառնուրդը: Ավելացնել դափնու տերեւ: Թողնել 2 ժամ:
  5. Դնել փայլաթիթեղի մեջ եւ ավելացնել 50 մլ ջուր: Ամուր փակել փայլաթիթեղը բոլոր կողմերից:
  6. Դնել 180 աստիճանի տակ տաքացած ջեռոցում ու թողնել մեկ ժամ: 45 րոպե հետո հանել փայլաթիթեղը եւ նորից դնում ջեռոցը, որ կարմրի ու վերջանականապես պատրաստ լինի:

Պատրաստի խոզապուխտը գեղեցիկ կտրատում են և մատուցում:

Բարի ախորժակ

Խոզի Միսը Ջեռոցում․ Համից Երբեք Չեք Կշտանա

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*