Տնական պիցցա լավաշով. Սիրված ուտեստը արագ ու համեղ տարբերակով

Տնական պիցցա լավաշով. Սիրված ուտեստը արագ ու համեղ տարբերակով:

Շատ ընտանիքների համար տնական պիցցա պատրաստելը վաղուց արդեն ավանդույթ է դարձել: Եվ ոչինչ, որ մենք հեռու ենք իտալացիներից: Նման ուտեստը էժան է, համեղ և բավականին արագ է պաատրաստվում: Մենք ինքներս ենք ընտրում լցոնը, իսկ հիմքի համար կարելի է գնել արդեն պատրաստ խմոր: Բացի այդ, բոլորովին հարկ չկա կանգնել ջեռոցի մոտ: Իսկ լավաշով պիցցան հիմնականում պատրաստվում է կայծակի արագությամբ:

Գուցե ոմանք կարծում են, որ առանց իրական խմորի պիցցան պիցցա չէ: Բայց դա այդքան էլ այդպես չէ, քանի որ հայտնի են բնօրինակ բաղադրատոմսերի մի ամբողջ ընտրանի: Լավաշով տնական պիցցան ջեռոցում պատրաստելը այս ուտեստի պատրաստման ամենադյուրին միջոցն է: Ցանկանում եք խնայել ժամանակը և չզիջել համի հարցում՝ ապա անցնենք գործի:

Տնական պիցցա լավաշով

Տնական պիցցա լավաշով. Բաղադրիչները

  • Լավաշ 2 հատ
  • Մայոնեզ 4 ճաշի գդալ
  • Կոշտ պանիր 120–150 գ
  • Եփած երշիկ 100 գ
  • Սոխ 1-2 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Կանաչ սոխ 1 փունջ
Տնական պիցցա լավաշով

Տնական պիցցա լավաշով. Պատրաստման եղանակը

  1. Տեղադրեք բարակ լավաշը ջեռոցի տապակի վրա: Քսել դրա վրա մայոնեզի կեսը: Վրան դնել մյուս լավաշի շերտը: Կրկին քսել մայոնեզ:
  2. Մաքրել սոխը, կտրեք բարակ կես օղակներով: Կտրել երշիկը բարակ շերտերով: Այս երկու բաղադրիչները հավասարաչափ տարածել մակերեսի վրա: Այնուհետև լոլիկի բարակ շերտեր և կտրատած կանաչ սոխ:
  3. Կոշտ պանիրը քերել միջին չափի քերիչով, շաղ տալ դրանք պիցցայի վրա: Թխել նախապես 200 աստիճանով տաքացված ջեռոցում 12-15 րոպե: Կտրել պիցցան բաժիններով և մատուցել տաք վիճակում:

Ինչպես տեսնում եք, տնական պիցցան լավաշով պատրաստվում է մի քանի րոպեների ընթացքում: Դուք կարող եք վերցնել ցանկացած տեսակի երշիկ` ձեզ դուր եկած լցոնը պատրաստելու համար: Պանիրը նույնպես կարելի է փոխարինել ավելի մատչելիով: Ընդհանուր առմամբ, այս ուտեստը պատրաստվում է սառնարանում առկա մթերքներից:

Տնական պիցցա լավաշով

Տնական պիցցան լավաշով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Պիցցա Առանց Խմոր Թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*