
Տնական Մոցարելա. Պատրաստենք այս համեղ պանիրն ինքներս, ստացվում է ավելի համեղ, քան կարելի է պատկերացնել:
Մոցարելա պանիրն իր համով գրավում է, իսկ գեղեցիկ տեսքով աչք շոյում: Դուք կարծում եք, որ շատ դժվա՞ր է այն եփել: Շտապենք նկատել, որ ոչ: Պանիրը շատ համեղ է ստացվում: Իսկ տանը պատրաստելը շատ ավելի էժան է, քան խանութից գնելը: Ավելորդ է նշել, որ որակը կասկածի տեղիք չի տալիս::

Տնական Մոցարելա. Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաթ — 4 լիտր (տնական)
- կիտրոնաթթու — 1,5 թեյի գդալ (լուծել 100 մլ ջրի մեջ)
- շիճուկի ֆերմենտ — 1/10 պիտակ (լուծել 50 մլ ջրի մեջ)
- ջերմաչափ
Աղաջրի համար
- շիճուկ — 1 լ
- աղ — 1 ճաշի գդալ

Տնական Մոցարելա. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ
- Կիտրոնաթթուն լուծել սառեցված եռացրած ջրի մեջ: 50 մլ ջրի մեջ լուծել ֆերմենտի 1/10 մասը:
- Այժմ տնական կաթին ավելացնել նոսրացված կիտրոնաթթու:
- Կաթը հասցնել 32-35 աստիճանի, շատ կարևոր է, որ կաթը շատ չտաքանա, ավելացնել ֆերմենտը: Խառնել և թողնել 15 րոպե:
- Ստացված զանգվածը կտրատել ու խառնել գդալով և դնել կրակին: Տաքացնել պանրի զանգվածը 45 աստիճանի:
- Այժմ պանրի զանգվածը լցնել քամոցի վրա` շիճուկը առանձնացնելու համար:
- Առանձնացված շիճուկը տաքացնել մինչև 80 աստիճան:
- Ձեռնոցներ հագեք, քանի որ զբաղվելու եք տաք պանրով: Պոկել մի կտոր պանիր և այն ցանցկեն գդալով ընկղմել տաք շիճուկի մեջ, հաշվել 5 վայրկյան, այնուհետև հանել պանիրը, նորից մտցնում շիճուկի մեջ և այսպես մի քանի անգամ կրկնում: Պանրի կտորներին կարելի է ցանկացած ձև տալ:
- Եթե Ձեզ դուր է գալիս աղ դրած մոցարելլան և պատրաստվում եք այն երկար ժամանակ պահել, ապա պատրաստել աղաջուրը և լցնել մոցարելան բանկայի մեջ: Պահպանել սառնարանում:

Տնական մոցարելան պատրաստ է, այն կարելի է օգտագործել աղցանների մեջ, թխել պիցցա և պատրաստել տարբեր տեսակի նախուտեստներ:
Բարի ախորժակ:
Оставить комментарий