
Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք խանութից գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ
✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
✓ 1,5 ալյուր
✓ 1 բաժակ շաքարավազ
✓ 0,5 բաժակ ջուր
✓ 150 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Արևածաղկի սերմերը բովել, աղալ մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև ոսկեգույն դառնալը:
Լավ խառնել այս 2 բաղադրիչներն իրար:
Շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:
Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:
Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ծածկում ցելոֆանով, լավ պնդացնում և հարթեցնում:
ծածկում ենք հարթ կափարիչ և վրան դնում որևէ ծանրություն, որ սեղմված մնա:
Բարի ախորժակ:
Оставить комментарий