Տնական համեղ լավաշ. Պարզեցված բաղադրատոմս, որով պատրաստելու համար անհրաժեշտ է նվազագույն ժամանակ և ծախս

Տնական համեղ լավաշ. Պարզեցված բաղադրատոմս, որով պատրաստելու համար անհրաժեշտ է նվազագույն ժամանակ և ծախս:

Այս կերպ պատրաստված լավաշն ինքնին ստացվում է շատ բարակ և անհավանական քնքուշ է: Այնպես որ առաջարկում ենք միասին պատրաստել այդպիսի համեղ ու նուրբ տնական լավաշ:

Տնական համեղ լավաշ

Տնական համեղ լավաշ. Բաղադրությունը

  • ալյուր — 3 բաժակ
  • չոր խմորիչ — մեկ թեյի գդալ
  • 1 բաժակ ջուր
  • աղ 1 թեյի գդալ
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ
  • 1/2 թեյի գդալ շաքար

Տնական համեղ լավաշ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Նախապես մաղել ալյուրը խմոր հունցելու համար: Ալյուրի բաժակները պետք է վերցնել լիքը, բայց առանց ավելցուկի:
  2. Պետք է անցնել խմորին: Դրա համար մի ամանի մեջ լցնել խմորիչ, ալյուր, աղ, շաքար, բուսական յուղ և ջուր: Խմորը հունցելու համար պետք է ավելացնել մի բաժակ տաքացրած ջուր: Ստացված խմորը շատ առաձգական և փափուկ է լինում:
  3. Ամբողջ խմորը բաժանել մոտավորապես հավասար 20 կտորների:
  4. Խմորի կտորները ծածկում ենք կպչուն թաղանթով և թող 20 րոպե մնան:
  5. Դրանից հետո վերցնել գրտնակը և դրա օգնությամբ յուրաքանչյուր կտորը գրտնակել բարակ շերտով:
  6. Կարող եք գրտնակել որքան հնարավոր է բարակ և համաչափ:
  7. Երկու կողմերից մի քանի վայրկյան տապակել շատ տաք, չոր թավայի մեջ:
  8. Պատրաստի, տաք լավաշի վրա շաղ տալ ջուր, ապա ծածկել կպչուն թաղանթով:
Տնական համեղ լավաշ

Արագ, համեղ, հեշտ և հասանելի բոլորի համար: Փորձեք պատրաստել տնական լավաշ, և կհամոզվեք, որ այն իսկապես հրաշալի է և շատ համեղ:

Տնական համեղ լավաշը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*