Տնական կետչուպ ձմռան համար

Տնական կետչուպ ձմռան համար. Սա հենց այն է, ինչը կարելի է համարել թե սովորական, թե խնջույքի սեղանի անբաժանելի բաղադրիչ:

Արդեն բավական երկար ժամանակ է, որ խանութից չեմ գնում կետչուպ, քանի որ հայտաբերել եմ այս հարմար, պարզ ու համեղ պահածոյի բաղադրատոմս: Կարելի է ասել, որ արդեն չեմ հիշում, թե ինչ տեսք ունի խանութի կետչուպը, ավելի հարմար և ճիշտ եմ համարում ինքս փակել տանը:

Այս տարի պատրաստածս բանկաները տնեցիք արդեն սկսել են բացել, ամենայն հավանականությամբ էլի կփակեմ մի քանի բանկա: Ստացվում է շատ համեղ կետչուպ:

Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • լոլիկ 3 կգ
  • խնձոր 0,5 կգ
  • սոխ 250 գրամ
  • շաքարավազ 1,5 բաժակ
  • աղ  1,5 ճաշի գդալ
  • խնձորի քացախ 50 գրամ
  • սխտորը կարող է ավելացվել ձեր ցանկությամբ, այս չափերին մի գլուխը բավարար կլինի
  • աղացած պղպեղ ըստ ճաշակի:
Տնական կետչուպ

Տնական կետչուպ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Խնձորը, լոլիկը և սոխը կտրել կամայականորեն: Միևնույն է, ամեն ինչ եփվելու է, այնպես որ պարզապես մի անհանգստացեք դրա համար:
  2. Մաքրած ու կտրատած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ և եփել մինչև սոխը փափկի:
  3. Այնուհետև մանրացնել ամբողջ բանջարեղենը բլենդերով և եփել մինչև ցանկալի խտությունը: Սովորաբար պետք է եփել 45-50 րոպե:
  4. Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացնել աղ, շաքար և քացախ: Եթե ​​ցանկանում եք, ապա նաև ճզմած սխտորը:
  5. Լցնել պատրաստի տաք կետչուպը ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել:
    Ձմռան համար տնական կետչուպ պատրաստեք ըստ այս բաղադրատոմսի, կարող եք վստահ լինել, որ այն շատ համեղ կստացվի:
Տնական կետչուպ

Տնական կետչուպը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*