Տնական Խինկալի. Ամենահեշտ ու պարզ բաղադրատոմսը

Տնական Խինկալի. Ամենահեշտ ու պարզ բաղադրատոմսը, որով ստացվում է անիրական համեղ և հիանալի ուտեստ: Խինկալին ստացվում է շատ քնքուշ և ներսից հյութալի, դրանք պարզապես կհալվեն ձեր բերանում:

Համային փունջ է, որին կսիրահարվեք առաջին իսկ պատառից: Այս խինկալիները հաճախ կպատրաստեք, քանի որ ամենաքիչ ջանքերով ամենահամեղ ուտեստ կստացվի: Տնական խինկալիի անհավանական համը, դժվար է մոռանալ

տնական խինկալի

Տնական խինկալի. Բաղադրությունը.

  • Աղացած տավարի միս 500 գ
  • Ջուր 500 մլ
  • Ալյուր 700-800 գ
  • Սոխ 1 հատ
  • Համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի
  • Աղ և պղպեղ` ըստ համտեսի

Տնական խինկալի. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկզբում պետք է խմորը պատրաստել: Դրա համար խորը աման վերցնել և ալյուրը մաղել այնտեղ, աղ ավելացնել: Մաս առ մաս լցնել ջուրը և հունցել փափուկ խմոր: Աշխատանքային սեղանը ալյուրով շաղ տալ, խմորը դնել վրան, ծածկել սրբիչով և թող խմորը հանգստանա:
  2. Քանի դեռ, խմորը հանգստանում է, պետք է պատրաստել լցոնը, դրա համար վերցնել աղացած միսը, ավելացնում կտրատած սոխը դրա մեջ, ապա մանր կտրատում մաղադանոսը և համեմը, դրանք նույնպես ավելացնել աղացած մսին: Լցնել աղը և պղպեղը, ավելացնել կես բաժակ ջուր և խառնել մինչև հարթ զանգված ստացվի:
  3. Հաջորդը քայլով խմորը բաժանել երեք մասին, ալյուրոտ սեղանի վրա մի մասը գլորել երշիկի տեսքով, և կտրել կտորներով, յուրաքանչյուր կտորն ալյուրի մեջ թաթախել: Փոքր չափսի շրջան պատրաստելուց հետո լցոնը դնել շրջանակի կենտրոնում և ձևավորել խինկալին:
  4. Վառարանի վրա մի մեծ կաթսա դնել, այնտեղ ջուր լցնել, աղ ավելացնել, թող ջուրը եռա և հետո ավելացնել խինկալին եռացող ջրի մեջ, մի քանի րոպե եփել, մինչև որ դրանք հայտնվեն ջրի մակերեսին:
  5. Պատրաստի ուտեստը շարել ափսեի վրա:
տնական խինկալի


Տնական Խինկալին պատրաստ է: Ստացվում է շատ համեղ և քնքուշ ուտեստ, և պատրաստելու համար մի քիչ ժամանակ է պահանջվում, բայց հավատացեք, արդյունքը արժե դրան:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*