
Տնական եփած խտացրած կաթ 10 րոպեում: «Խտացրած կաթ» արտահայտությունն ինքնին արդեն քաղցր տպավորություն է ստեղծում: Խտացրած կաթը շատերի համար մանկության սիրված քաղցրավենիք է: Երբեմն պարզապես ուզում ես կանգ առնել, մոռանալ բոլոր խնդիրների մասին և ինքդ քեզ հաճույք պատճառել այս նրբահամ քաղցրավենիքով՝ վերադառնալով մանկական տարիներ:
Խտացրած կաթը ֆրանսիացինները հորինել են 19-րդ դարի սկզբին: Այո, մեր սիրելի խտացրած կաթը ավելի քան 200 տարեկան է: Ավելի զարմանալի է այն փաստը, որ խտացրած կաթը համարվում է ամենաօգտակար քաղցրավենիքերից մեկը` նրանում կալցիումի բարձր պարունակության, խմորիչների և սննդային հավելումների պակասի պատճառով:
Իհարկե, այս դեպքում խոսքը գնում է տնական խտացրած կաթի մասին, որը պահպանում է կաթում պարունակվող օգտակար նյութերի մեծ մասը: Հետևաբար, կարող եք անցնել պատրաստմանը, մանավանդ որ դա ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10 րոպե:
Տնական եփած խտացրած կաթ. Բաղադրությունը
- Կաթ 1 բաժակ
- Շաքարավազ 1 բաժակ
- Կաթի փոշի 1 բաժակ
- Կարագ 50 գ
- Ջուր 1 ճաշի գդալ


Տնական եփած խտացրած կաթը. Պատրաստման եղանակը
- Լցնել շաքարավազը կաթսայի մեջ և ավելացնել ջուրը: Դնել կրակի վրա, խառնել մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի՝ վերածվելով կարամելի:
- Կարամելին ավելացնել կարագը և շարունակել կաթսան պահել կրակի վրա, որպեսզի հալվի կարագը:
- Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրեք կարամելի վրա՝ անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան, որովհետև մի քանի րոպե հետո կարամելը կլուծվի կաթի մեջ:
- Երբ զանգվածը դառնա համասեռ, ավելացնել կաթի փոշին և խառնել ամեն ինչ՝ տապակը ևս 3 րոպե կրակի վրա պահելով:
- Սառեցնել խտացրած կաթը: Եթե դեռ մնացել են գնդիկներ, ապա կարող եք անցկացնել այն մաղով: Խտացրած կաթը սառնարանում պահելու համար լցնել բանկաների մեջ:
Ավելացնել այս համեղությունը ձեր սիրած աղանդերին կամ պարզապես վայելեք այն: Բնական և շատ համեղ մթերքը կդառնա ձեր ընտանիքի սիրելի հյուրասիրությունը:

Տնական եփած խտացրած կաթը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий