Տնական բուժենինա. Եփած խոզի միս խոհարարական տոպրակի մեջ

Տնական բուժենինա. Եփած խոզի միս խոհարարական տոպրակի մեջ, փորձված, պարզ բաղադրատոմս:
Ինձ դուր է գալիս այս եղանակով եփված խոզի միսը, որը ստացվում է հյութալի և շատ համեղ: Ուտեստը պատրաստվում է շատ պարզ:

Պետք է ընդամենը մեկ անգամ կարդալ բաղադրատոմսը և անմիջապես կհիշեք այն: Սկսեք պատրաստել սա համարձակորեն, բաղադրատոմսը բազմիցս փորձարկված է: Ոչ ոք չի հրաժարվի այդպիսի նուրբ մսից:

տնական բուժենինա

Տնական բուժենինա. Անհրաժեշտ բաղադրիչները.

  • 800 գրամ խոզի միս
  • 1,5-2 թեյի գդալ աղ
  • աղացած պղպեղ — 0,5 թեյի գդալ
  • 3-4 պճեղ սխտոր
  • ջուր — 1 լիտր
  • դափնու տերև — 2 հատ
տնական բուժենինա
տնական բուժենինա

Տնական բուժենինա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ջուրը հասցնել եռման, դրան ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերև, և եթե ցանկանում եք, էլի մի շարք այլ համեմունքներ, ապա կարող եք վստահորեն ավելացնել:
  2. Այնուհետև թող ջուրը սառչի և դրա մեջ դրեք ամբողջական մսի կտորը:
  3. 12 ժամով դնել սառնարանում:
  4. Դրանից հետո հանել միսը և չորացնել այն թղթե սրբիչով: Վրան քսել աղ և պղպեղ: Կատարեք կտրվածքներ և դնել սխտորի կտորները դրա մեջ:
  5. Պատրաստի միսը դնել թխման տոպրակի մեջ և դրեք 200 աստիճանով տաքացված ջեռոցում 1 ժամով: Մի մոռացեք տոպրակի մեջ մի քանի անցքեր անել ատամի չոփիկով:
  6. Դրանից հետո հանել միսը, կտրել տոպրակը և թող ջեռոցում մնա այնպես որ միսը գեղեցիկ ախորժելի կեղև ստանա:
  7. Սպասել մինչև պատրաստի բուժենինան ամբողջությամբ սառչի:
տնական բուժենինա

Տնական բուժենինան պատրաստ է, կարող եք մատուցել:

Տնային պայմաններում բուժենինայի պատրաստման մի այն տարբերակ ենք առաջարկում, որին կծանոթանաք տեսանյութում.

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*