Տնական անկրկնելի համեղ շոկոլադ երեխաների համար, թող ուտեն, որքան ցանկանան, ոչ մի վնաս չի լինի

Աշխարհում չի գտնվի մի երեխա, որը կհրաժարվի շոկոլադից: Շոկոլադը պաշտում են բոլոր երեխաները, չնայած, որ այս հարցում շատ մեծահասակներ հետ չեն մնում նրանցից:

Ցավոք, այսօր դժվար է գտնել իսկապես որակյալ շոկոլադ, որը չի վնասի երեխյի առողջությանը: Հավելումների մեծ ցանկը վախ է ներշնչում:

Շոկոլադ կարելի է պատրաստել նաև տանը և պատկերացնում եք, որքան մեծ կլինի երեխաների ուրախությունը:

Բաղադրիչներ`

Կակաո 100 գ, Սերուցք (15-20 % յուղայնության) 50 մլ,
Շաքարի փոշի 2 ճաշի գդալ, Կարագ 50 գ,
Վանիլին ըստ ճաշակի, Չամիչ ըստ ճաշակի,
Ընկույզ ըստ ճաշակի, Դարչին ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը`

Թույլ կրակի վրա տաքացնել սերուցքը, սակայն չեռացնել, վրան ավեացնել շաքարի փոշին և վանիլինը: Ավելացնել կարագը և դարչինը: Կակաոն լցնել առանձին տարայի մեջ:

Քիչ բաժիններով կակաոյի վրա ավելացնել և խառնել սերուցքային զանգվածը, որպեսզի գնդիկներ չառաջանան: Տաքացնել ջրային գոլորշու վրա, և այդ ընթացքում ավելացնել չամիչը և ընկույզը:

Շոկոլադը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը: Այս շոկոլադը կարող են ուտել 1,5 տարեկանից բարձր երեխաները, եթե չունեն ալերգիա կակաոյի նկատմամբ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*