«Տիկնայք և պարոնայք, որտե՞ղ եք». Քրիստինե Պողոսյանը՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ն չի մասնակցելու արտահերթ նիստին: 
     ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ճեպազրույցի ընթացքում, թեպետ հայտնել էր, որ իրենք մասնակցելու են, սակայն չներկայացան արտահերթ նիստին:

Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց. «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ԱԺ-ում բացի «Իմ քայլը» խմբակցությունից, ներկայացված են նաև «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը, որոնք ամեն օր, ամեն ժամ բողոքում, բղավում են բոլոր հնարավոր տեղերից, որ իրենք ներկայացնում են իրենց ընտրողներին և ԱԺ-ում ամեն օր ներկայացնելու են իրենց ընտրողների շահերը: Հիմա ակամայից հարց է առաջանում, տիկնայք և պարոնայք, որտե՞ղ եք: Ես, իհարկե, գիտեմ, թե նրանք որտեղ են. նրանք այնտեղ են, ուր լինում են միշտ, երբ ՀՀ-ում պետության համար կարևորագույն հարցեր են որոշվում: Շարունակեք մնալ այդտեղ՝ լուսանցիք դուրս»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*