Տիգրան Ավինյանը ֆանտաստիկ լավ լուր է հայտնում | HAVASTI.info

Տիգրան Ավինյանը ֆանտաստիկ լավ լուր է հայտնում

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր #գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին:

Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:

Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և #տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «#Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *