Տեսեք՝ ինչ նոր բիզնես է հիմնել Սոֆի Դևոյանը

Տաղանդաշատ պարուհի և մոդել Սոֆի Դևոյան — կրտսերը նոր բիզնես է հիմնել՝ շապիկների արտադրություն, որն անչափ գեղեցիկ և յուրահատուկ է ստացվել։

Սոֆին շապիկների դիզայնով է զբաղվում՝ անձամբ նկարելով ոճային պատկերները։

Նրա հավաքածուն կոչվում է Թույն բայ Դևոյան։

Ոճային պարուհու առանձնահատուկ վերաբերմունքը երևում է նաև նրա ընտրած փաթեթավորման ձևի մեջ։

Նրա շապիկները վաճառվում են բանկայի մեջ՝ մուրաբայի պես։ Շատ օրիգինալ ու գրավիչ է, ինչ խոսք։


Այսօր Սոֆին ֆոտոշարք է ներկայացրել՝ գեղեցիկ լուքով։

Սոֆին իր նկարած հրշալի շապիկի հետ կրում է քառակուսիներով կապույտ միդի ծավալուն կիսաշրջազգեստ և սպիտակ սպորտային մարզակոշիկներ։

Մազերի գեղեցիկ հարդարումը նույնպես շապիկին համահունչ է՝ կիսապոչ՝ վարդագույն բանտիկով։

Ֆոտոսեսիայի ընթացքում Սոֆին ձեռքում բռնել է իր շապիկների բանկաները՝ թղթե կափարիչներով։

Նա լուսանկարվել է շատրվանի մոտ, որն ավելի էր թարմացնում իր ոճային կերպարը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*