ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգել է տուն, ասել՝ ամեն ինչ նորմալ է. զոհված զինծառայողի ազգականը մանրամասնում է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից է: Մենք զրուցել ենք նրա հորաքրջող տղայի՝ Սամվել Գուլինյանի հետ: Վերջինս հայտնեց, որ Սմբատն ունի երկու եղբայր, ինքն ամենափոքրն էր:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սմբատի մայրը Ճամբարակում ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում նրանց ընտանիքին ճանաչողները մի հետաքրքիր պատմություն պատմեցին: Տարիներ առաջ պատահական կրակոցից մահացել է Սմբատի եղբայրը եւ իրեն անվանել են հենց եղբոր անունով:

Պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմի զոհերը չորսն են: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*