«Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը». Միքայել Մինասյան | HAVASTI.info

«Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը». Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն այսօր հրապարակած նոր տեսանյութում անդրադարձել է ոստիկանության տարածած երկու հաղորդագրություններին, որոնք, Մինասյանի բնորոշմամբ, վերաբերում էին ապօրինի գործունեություններին՝ ծխախոտին և ադամանդին:

«Օրեր առաջ ոստիկանությունն անհասկանալի ֆիլմով հերքում է իմ պատմությունը: Ինձ ուժ տալով՝ մինչև վերջ նայեցի ու չհասկացա, ժողովուրդ ջան, դուք ի՞նչն եք հերքում: Դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել, դուք ասում եք Միքայել Մինասյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, որովհետև ՀՀ-ից արտահանվել է օրինական ադամանդ: Սիրելինե՛րս, ես չեմ ասել, որ դա անօրինական է արտահանվում, ես ասում եմ, որ դա անօրինական ադամանդ ա: ՀՀ-ում չկան 1400 ադամանդ տաշող, որոնք կարող էին երեք ամսում տաշել 20 միլիարդի ադամանդ, չկա, և դուք դա չեք հերքում: Էն թվերը, որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, դեռ չի նշանակում, որ մենք հավատում ենք: Մենք էշ և գիժ չենք, դուք եք մեզ դրել գժի տեղ և մենք գիտենք, որ դուք եք գիժը»,- ասել է նա:

Մինասյանն անդրադարձել է նաև Գյումրիի մաքսատանը: Ըստ նրա՝ ճարտարապետական, հաշվարկային աշխատանքներն արել է «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն, որը կառավարության որոշումով առանց տենդեր ուղիղ գնման իրավունքով իրավունք է ստացել կազմակերպել այդ աշխատանքները. «Ամեն ինչ ավ կլիներ, եթե լիներ տենդեր և «Ատրիում թիմ»-ը ունենար լիցենզիա: Նիկոլ Փաշինյանը լիազորում է մի կազմակերպության որը նույնիսկ լիցենզիա չունի: Այդ ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի, ուղիղ կապ ունի մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և դրածո Շուշաննա Ներսիսյանի հետ, նույն ինքը՝ Նակոլկա Շուշո»,- ասել է Մինասյանը:

Նա նաև հայտնել է, որ «երկար տարիներ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», քանի որ ենթարկվել է շանտաժի նրա կողմից»: Մինասյանի խոսքով՝ գնում էր թերթի այն խմբաքանակը, որը չէր վաճառվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *