Տավուշում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավոր զինծառայողն իր համագյուղացի Մ. Ղ-ն է:

«Դեպքը եղել է գիշերը ժամը 2-3-ի կողմերը։ Ինքը հենակետում է եղել, ոտքի շրջանում է վնասվածք ստացել: Այժմ Բերդի հոսպիտալում է, մի 30 րոպե առաջ վիրահատարանում էր դեռ, հստակ չեմ կարող ասել, թե վնասվածքն ինչ խորության է։ Բժիշկները մանրամասներ կհայտնեն։ Նա 4 անչափահաս տղա ունի, 39 տարեկան է»,- ասաց գյուղապետը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*