Տապակած ռուլետ. Արագ, հեշտ ու ախորժելի | HAVASTI.info

Տապակած ռուլետ. Արագ, հեշտ ու ախորժելի

Այս տապակած ռուլետը պատրաստելու համար առանձնահատուկ ջանքեր չեն պահանջվում, պետք է ընդամենը խմոր, լցոն ու մի քիչ համբերություն՝ տապակելիս:

Բաղադրությունը

✓ 250 գ կաթնաշոռ,

✓ 2 ձու,

✓ 1 թեյի գդալ սոդա՝ քացախով մարած

✓ 2 բաժակ ալյուր,

✓ 2 թեյի գդալ արեւածաղկի ձեթ,

 Լցոն

Ըստ ճաշակի, միայն պիտի լինի կպչուն, որ տապակելիս դուրս չթափվի: Ես սա պատրաստում եմ ոչ թե մսով, այլ կարոտոֆիլով, բայց կարտոֆիլը պետք է խաշել կեղևով, այդպես ավելի է կպչում խմորին:

համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

  1. Խառնել բաղադրիչները, խմոր հունցել: Թողնել մի փոքր հանգստանա, հետո գրտնակել ոչ շատ բարակ շերտով:
  2. Խմորի վրա հավասարաչափ տարածել լցոնը, փաթաթել ռուլետի նման և կտրատել, մոտ 1 սմ լայնությամբ:
  3. Ձեռքի ափերի մեջ տափակացնել ու կլորացնել, երկու կողմից թաթախել ալյուրի մեջ ու տապակել առատորեն թավայի մեջ լցված բուսական յուղի մեջ:
  4. Հանել, շարել թղթե անձեռոցիկների վրա, որ ավելորդ յուղը քամվի:

Բարի ախորժակ:

Արագ Նախաճաշ 2 Րոպեում․ Համեղ Նորույթ Գուրմանների համար

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *