Վրացական ձվածեղ բանջարեղենով. Հագեցնող, համեղ, էներգետիկ նախաճաշ | HAVASTI.info

Վրացական ձվածեղ բանջարեղենով. Հագեցնող, համեղ, էներգետիկ նախաճաշ

Վրացական ձվածեղ բանջարեղենով. Հագեցնող, համեղ, էներգետիկ նախաճաշ

Օրը սկսեք համեղ նախաճաշով: Բոլորը գիտեն, որ այն պետք է լինի օգտակար և սննդարար: Եվ եկեք չմոռանանք այս խոսքերը. «Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը նվիրեք թշնամուն»:

Առավոտյան ձեզ համար պատրաստեք վրացական ձվածեղ, և ձեր օրը կսկսվի լավագույն ձևով:


Վրացական ձվածեղ բանջարեղենով. Բաղադրիչներ

  • Ձու — 3 հատ
  • Լոլիկ — 1 հատ
  • Սմբուկ — 1 հատ
  • Բուլղարական պղպեղ — 1 հատ
  • Սոխ -կես գլուխ
  • Բուսական յուղ
  • Աղ, պղպեղ
  • Մաղադանոս, համեմ, ռեհան
վրացական ձվածեղ

Վրացական ձվածեղ բանջարեղենով. Պատրաստման եղանակը

  1. Առաջին քայլը բանջարեղենի պատրաստումն է: Լվանալ դրանք մանրակրկիտ, ապա կտրատել: Սմբուկը և լոլիկը կիսաօղակներով, պղպեղը և սոխը` շերտերով:
  2. Տաքացրած բուսական յուղի մեջ տապակել սմբուկները երկու կողմից: Սմբուկի վրա լցնել սոխ:
  3. Դրանից հետո ավելացնել կտրատված պղպեղը և բանջարեղենը ծածկել կափարիչով: Թող բանջարեղենը փափկի,  շոգեխաշվի 3-4 րոպե:
  4. Բանջարեղենը փափկելուց հետո դրանց վրա ավելացնել լոլիկը: Նորից ծածկել և թողնել 4 րոպե: Լոլիկը պետք է հյութ տա: Դրանից հետո մեր բանջարեղենը պետք է աղ և պղպեղ անել:
  5. Ձվերը կոտրել տապակի մեջ, աղ և պղպեղ անել ըստ համտեսի: Տապակը ծածկելով կափարիչով, տապակել ձվերը, մինչև դեղնուցները պնդանան:
վրացական ձվածեղ

Վրացական ձվածեղը բանջարեղենով պատրաստ է, դրեք ափսեի վրա, ցանել մանրացված կանաչներ և մատուցել:

Բարի ախորժակ և հաճելի օր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *