Վարչապետ Փաշինյանը խիստ «պատժել է» Սամվել Կարապետյաին․ Ինչ է սպասվում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հուլիսի 8-ի նիստում 10 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար․․․

ՀԾԿՀ նախագահի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձին սպառողներին առաքված՝

էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ», «Աբովյան» և «Դիլիջան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ․․․

Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ․․․

Պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքները ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը․․․

Փաստվել է նաև, որ թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև կնիքները, ևս թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել․․․

«Պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով․․․

Իրականացնել 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների և ծախսերի անհամապատասխանությունների ուղղում՝ հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման կարգով»,- նշվում է ՀԾԿՀ որոշման մեջ․․․

Ինչպես արդեն հայտնի է ՝ ՀԵՑ-ը աավելապես պատկանում է Սամվել Կարապետյանի ընկերությանը․․․

Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը․․․

Փատրոսեն ստացվում է, որ Փաշինյանը «պատժել է» ռուսաստանաբնակ հայ միլիարդատերին․․․

Իր էջում գրել է Լիլիթ Սահակյանը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*